Artsakhpress

Սպորտ

Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերը կավարտվեն 2021 թվականի հունիսին

Օլիմպիական խաղերին ընդառաջ բոլոր վարկանիշային մրցաշարերը կավարտվեն մինչև 2021 թվականի հունիսի 29-ը:

Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերը կավարտվեն 2021 թվականի հունիսին

Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերը կավարտվեն 2021 թվականի հունիսին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդվում է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ)՝ ազգային մարզական կոմիտեներին ուղղված նամակում: Նամակի բովանդակությունը հրապարակել է Inside the Games պարբերականը, փոխանցում է armsport-ը:
Նամակում ասվում է, որ մրցաշարերի անցկացման ժամկետների ու վայրերի մասին ամբողջական տեղեկատվություն դեռևս տալ հնարավոր չէ, այն կհրապարակվի կորոնավիրուսի պատճառով առկա սահմանափակումների վերացումից հետո:
Հիշեցնենք՝ Տոկիոյում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերը տեղափոխվել են 2021թ.:
Ավելի վաղ ՄՕԿ-ից հայտնել էին, որ բոլոր այն մարզիկները, ովքեր Տոկիոյի Խաղերի ուղեգիր էին նվաճել, կպահպանեն իրենց օլիմպիական լիցենզիաները:
Կորոնավիրուսի տարածման պատճառով ամբողջ աշխարհում չեղարկվում կամ հետաձգվում են մարզական բոլոր խոշոր միջոցառումները: Մարզիկները անհատական ծրագրերով են մարզվում ու մարզավիճակ պահում՝ պահպանելով կարանտինի կանոնները: COVID-19-ի բռնկումը գրանցվել է անցած տարվա վերջին չինական Վուհան քաղաքում:
Մարտի 5-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակման 1 210 402 դեպք է գրանցվել, ինչի պատճառով ավելի քան 60 հազար մարդ է մահացել, իսկ ապաքինվել է 273 հազարը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Սամվել Բաբայանը Արայիկ Հարությունյանին ընդդիմություն չի լինի. ի՞նչ են քննարկել նրանք, Սամվել Բաբայանը կստանա՞ պաշտոն

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Մարտական դիրքում գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից զինծառայող է մահացել

Արցախում պետական հաստատություններում անվճար կրթության հնարավորությունը կունենա հետադարձ ուժ. Վահրամ Պողոսյան

Search