Արցախի Ռամկավար Ազատական կուսակցության հանրապետական վարչության կողմից հայտարարություն է տարածվել:
Արցախի Ռամակավար ազատական կուսակցությունն աշխարհասփյուռ ՌԱԿ կառույցներից մեկն է. մամուլի հաղորդագրություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայտարարության մեջ ասված է.
«Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք Ձեզ, որ ապրիլի 5-ին որոշ լրատվամիջոցներից տեղեկացանք մի անպատկառ հայտարարության մասին, որը հրապարակել է Հայաստանի նախկին ռեժիմի ժամանակ, առանց աշխարհասփյուռ Ռամկավար Ազատական Կուսակցության կենտրոնական վարչության թույլտվության, պետական գրանցում ստացած, ինչ որ ՌԱկ անունը կրող կառույցի ղեկավար, ոմն՝ Հ. Կարապետյան, ով հայտարարել է, իբր Բարդուղ Գալստյանը չի ներկայացնում Ռամկավար Ազտական Կուսակցությունը:
Հայտնում ենք Ձեզ, որ Արցախի Ռամակավար Ազատական Կուսակցությունը աշխարհասփյուռ Ռամակավար Ազատական Կուսակցության կառույցներից մեկն է և նրա նախագահ՝ Բարդուղ Գալստյանը Ռամկավար Ազատական Կուսակցության կենտրոնական վարչության անդամ է:
Արցախի Ռամկավար Ազատական կուսակցությունը Արցախի արդարադատության նախարարության պետական ռեգիստրի կողմից գրանցվել է 05.30.2016թ-ին:
Կից ներկայացնում ենք գրանցման վկայականը»: