Artsakhpress

Միջազգային

Կոտ դ’Իվուարում ցուցարարները հարձակվել են կորոնավիրուսի թեստավորման կենտրոնի վրա

Կոտ դ’Իվուարի Հանրապետությունում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև:

Կոտ դ’Իվուարում ցուցարարները հարձակվել են կորոնավիրուսի թեստավորման կենտրոնի վրա

Կոտ դ’Իվուարում ցուցարարները հարձակվել են կորոնավիրուսի թեստավորման կենտրոնի վրա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ SHANTNEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:
Երկրի մայրաքաղաք Աբիջանում ցուցարարներն այրել են արգելապատնեշները և փորձել են քանդել կորոնավիրուսի թեստավորման շարժական լաբորատորիան: Իրավապահներն արցունքաբեր գազ են արձակել ակցիայի մասնակիցների ուղղությամբ:
Կոտ դ’Իվուարի իշխանությունները հայտարարել էին, որ ֆուտբոլի դաշտում կառուցվող կենտրոնը կորոնավիրուսով հիվանդների համար նախատեսված հիվանդանոց չէ, այլ լաբորատորիա:
Այնուամենայնիվ, բնակիչները դեմ են եղել, որ կենտրոնը գտնվի իրենց տներին այդքան մոտ:
Բախումների ընթացքում 4 մարդ ձերբակալվել է:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Search