ՕՊԵԿ+-ի հանդիպմանն ընդառաջ նավթի գները կայուն կերպով աճ են գրանցում, վկայում են աճուրդի տվյալները:
Brent նավթի գինը գերազանցել է 34 դոլարը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Առավոտյան Brent տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների գինը բարձրացել է 3 տոկոսով` հասնելով մեկ բարելի դիմաց 34.04 դոլարի, իսկ WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքն աճել է 3.53 տոկոսով եւ կազմել 27 դոլար, փոխանցում է news.am-ը: