Artsakhpress

Քաղաքական

Կոչ եմ անում իմ աջակիցներին ինքնուրույն որոշում կայացնել ապրիլի 14-ին. Սամվել Բաբայանը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ոչ մեկին չի սատարի

Ապրիլի 14-ին Արցախում կայանալիք նախագահական երկրորդ փուլի ընտրություններին «Միասնական հայրենիք կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը թեկնածուներից ոչ մեկին չի սատարի:

Կոչ եմ անում իմ աջակիցներին ինքնուրույն որոշում կայացնել ապրիլի 14-ին. Սամվել Բաբայանը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ոչ մեկին չի սատարի

Կոչ եմ անում իմ աջակիցներին ինքնուրույն որոշում կայացնել ապրիլի 14-ին. Սամվել Բաբայանը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ոչ մեկին չի սատարի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ասված է Բաբայանի տարածած հայտարարության մեջ:
«Սիրելի´ արցախցիներ,
Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած համապետական ընտրություններից անցել է մեկ շաբաթ: Այս ընթացքում իմ և իմ քաղաքական թիմի լռությունը կապված էր ոչ թե կուլիսային բանակցությունների կամ ստվերային պայմանավորվածությունների, այլ ընտրական արդյունքի վերլուծության հետ:
Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած ընտրությունների քվեարկության տվյալների համաձայն՝ «Միասնական հայրենիք» կուսակցությունը Ազգային ժողովում ներկայացաված է լինելու ինը պատգամավորական մանդատով:
Նախևառաջ անհատապես շնորհակալություն եմ հայտնում յուրաքանչյուրիդ ինձ և իմ քաղաքական թիմին վստահելու, աննախադեպ ճնշումների պայմաններում սուղ ռեսուրսներով արդյունքներ արձանագրելու համար: Ես և իմ քաղաքական թիմը պատասխանատվություն ենք կրում վստահված և չվստահված յուրաքանչյուր քվերի համար և հավաստիացնում, որ անելու ենք հնարավորը՝ իրագործելու մեր կողմից առաջարկված բարեփոխումների ծրագիրը:
Այն, որ ընտրությունները անց են կացվել մրցակցային անհավասար պայմաններում՝ ակնհայտ ընտրախախտումներով, փաստում են քվեարկության արդյունքների արձանագրությունները: Իրավական այդ փաստաթղթերում արձանագրված ընտրական հանցագործությունների մասին վկայող ստվար մի թղթապանակ մեր կողմից ներկայացվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Այսինքն՝ առկա են բոլոր հիմքերն ու հիմնավորումները՝ անվավեր ճանաչելու կամ դատական կարգով վիճարկելու ընտրությունների արդյունքները: Սակայն, գիտակցելով պահի վտանգավորությունը՝ բարձր ինտենսիվության համաճարակը, Արցախի պետականության կարճաժամկետ ու երկարաժամկետ մարտահրավերները և խուսափելով արհեստական ցնցումներից, մենք հանդուրժում ենք համապետական ընտրությունների արդյունքները: Այսպիսի որոշման համար հիմք է հանդիսացել նաև այն, որ ընտրական գործընթացի խախտումները ոչ թե անհատական մոտեցման արդյունք են, այլ օրենսդրական լրջագույն բացերի հետևանք: Այս իմաստով մենք վերահաստատում ենք սահմանադրական, հետևապես՝ օրենսդրական բարեփոխումների անխուսափելիությունը:
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ընտրապայքարը պիտի ընթանար Մասիս Մայիլյանի և Արայիկ Հարությունյանի միջև: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, մասնավորապես Մասիս Մայիլյանի փաստացի հրաժարվելը ընտրությունների մասնակցությունից՝ կոչ եմ անում իմ աջակիցներին ինքնուրույն որոշում կայացնել ապրիլի 14-ին կայանալիք ընտրությանը իրենց մասնակցության ձևաչափի վերաբերյալ»,- ասված է հայտարարության մեջ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ

Եկեք հունիսի 1-ին, իսկապես, փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը.Գրիգորի Մարտիրոսյան

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Search