Artsakhpress

Հասարակական

Արցախ տանող ճանապարհներին ավտոմեքենաները նվազել են 4 անգամ

Արցախի Հանրապետության ոստիկանությունը շարունակում է սահմանային հսկիչ անցակետերում նոր տիպի կորոնովիրուսային վարակի տարածումը կանխելուն ուղղված աշխատանքներ իրականացնել:

Արցախ տանող ճանապարհներին ավտոմեքենաները նվազել են 4 անգամ

Արցախ տանող ճանապարհներին ավտոմեքենաները նվազել են 4 անգամ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի Հանրապետության ոստիկանությունը շարունակում է սահմանային հսկիչ անցակետերում նոր տիպի կորոնովիրուսային վարակի տարածումը կանխելուն ուղղված աշխատանքներ իրականացնել: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը։
Հաշվի առնելով ՀՀ պարետի` 2020 թվականի մարտի 31-ի որոշումը` ապրիլի 3-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ սահմանափակվել է Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ սահմանային հսկիչ կետերով անձանց տեղաշարժվելու իրավունքը՝ բացառությամբ հետևյալ դեպքերի. բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների վարորդներ և մեկական ուղեկցողներ,  սահմանամերձ շրջաններում գյուղատնտեսական կամ այգեգործական աշխատանքներ իրականացնող անձինք, անհետաձգելի առողջական խնդիրներով պայմանավորված հիվանդանոց ու բժշկական այլ հաստատություններ այցելող անձինք:
Սահմանափակումներից հետո «Աղավնո», «Խարխափուտ» ու «Կովսական» անցակետերով ավտոմեքենաների շարժը նվազել է մոտ 4 անգամ:
ԱՀ ոստիկանության ծառայողները հսկիչ անցակետերում կանգնեցնում են տրանսպորտային միջոցները, ստուգում սահմանը հատող անձանց ինքնությունը հաստատող փաստաթղթերը, բեռնափոխադրման հետ կապված փաստաթղթերը, ՀՀ մեկնող անձանց մոտ ՀՀ տարածքում տեղաշարժվելու համար Ձև 1-ով կամ Ձև 2-ով սահմանված տեղեկություններ պարունակող փաստաթղթի առկայությունը, ջերմաչափման նպատակով ապահովում վերջիններիս ներկայանալը բուժսանիտարական հսկիչ կետեր:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կառավարությունը տրամադրում է կոմունալ ծառայությունների փոխհատուցում

Մեկնարկել է արցախցիներին սոցիալական աջակցության տրամադրման երկրորդ ծրագրի դիմումների ընդունման գործընթացը

Արցախցիներին հյուրընկալած ֆիզիկական անձինք կառավարությունից կստանան ֆինանսական աջակցություն

Քիմ Քարդաշյանը հայտնել է արցախցի երեխաներին ուղղված «Թաքնված ճանապարհ» նախաձեռնության մասին

Սոցիալական նոր ծրագրերի և տարբեր խնդիրների շուրջ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Արցախի ոստիկանության պետը հանդես է եկել ուղերձով

Մոտ օրերս Արցախում համացանցը հասանելի կդառնա. Հակոբ Ղահրամանյան

Արցախի նախագահը պատրաստակամ է «Ազգային վերածնունդ» կուսակցության հետ կիսել քաղաքական կառավարման պատասխանատվությունը

Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո երկու լիբանանահայ է անհետացել

Search