Artsakhpress

Քաղաքական

Ապրիլի 14-ին տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը. հայտնի են թեկնածուների համարները քվեաթերթիկում

Այսօր` ապրիլի 7-ին, ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրավիրել է հերթական նիստը, որը նվիրված էր ԱՀ նախագահական ընտրությունների երկրորդ փուլին:

Ապրիլի 14-ին տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը. հայտնի են թեկնածուների համարները քվեաթերթիկում

Ապրիլի  14-ին  տեղի   կունենա  ընտրությունների  երկրորդ   փուլը.  հայտնի     են  թեկնածուների    համարները  քվեաթերթիկում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նիստին ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Սրբուհի Արզումանյանը՝ ներկայացնելով օրակարգում ներառված Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու մասին հարցը, ասել է, որ ԱՀ Սահմանադրության 89-րդ հոդվածի երրորդ մասով և Ընտրական օրենսգրքի 92-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ կետով, 97-րդ հոդվածի երրորդ մասով նախատեսվում է ընտրությունների երկրորդ փուլի անցկացում, եթե ընտրություններին մասնակցած թեկնածուներից և ոչ մեկը չի ստացել բոլոր թեկնածուների կողմ քվեարկած ձայների կեսից ավելին:

«Համաձայն օրենքի՝ քվեարկությանը հաջորդող 14-րդ օրը՝ այսինքն ապրիլի 14-ին պետք է անցկացվեն ընտրություններ: Հաշվի առնելով ԱՀ Ազգային ժողովի և նախագահական ընտրությունների 2020 թվականի մարտի 31-ի արդյունքները՝ ԱՀ ԿԸՀ-ն որոշում է 2020 թվականի ապրիլի 14-ին անցկացնել ընտրությունների երկրորդ փուլ: Քվեարկության օրը հայտարարվում է ոչ աշխատանքային»,-ավելացրել է Ս. Արզումանյանը:
ԿԸՀ որոշմամբ՝ նիստին տեղի է ունեցել վիճակահանություն, որի արդյունքում պարզ է դարձել, թե հանրապետության նախագահի թեկնածուները որ համարի ներքո են մասնակցելու քարոզարշավին և զբաղեցնելու քվեաթերթիկներում իրենց տեղը:

Վիճակահանության արդյունքում՝ 1-ին համարի ներքո հանդես է գալու ԱՀ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը և 2-րդ համարի ներքո՝ Արայիկ Հարությունյանը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Լուսանկարներ. ՀՀ ԶՈւ-երը խոցել են հայկական դիրքերը գրոհող ադրբեջանական «ՈՒԱԶ»-ը. Banakinfo

Պարետի որոշմամբ խստացվել են Արցախ մուտք գործելու պահանջները

Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին. կան տուժածներ

Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի նոր օջախներ

Իրականացվող գործողություններում պարտադիր ժամկետային ոչ մի զինծառայող ներգրավված չէ. Մովսես Հակոբյան

Հանրապետությունում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թ. օգոստոսի 12-ը

ԱՀ Ճանապարհային ոստիկանությունը անցնում է ուժեղացված ռեժիմի

Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 5 նոր դեպք

Մարտունի քաղաքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք

Search