Artsakhpress

Հասարակական

Նոր կորոնավիրուսով վարակված միրիկցին բուժում կստանա Երևանում. գյուղում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ

Արցախում այսօր հաստատվել է նոր կորոնավիրուսով (COVID-19) վարակման առաջին դեպքը: Այդ առթիվ ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը և առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը հրավիրել են արտահերթ մամուլի ասուլիս:

Նոր կորոնավիրուսով վարակված միրիկցին բուժում կստանա Երևանում. գյուղում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ

Նոր կորոնավիրուսով վարակված միրիկցին բուժում կստանա Երևանում. գյուղում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ասուլիսին ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն ասել է, որ վարակակիր քաղաքացին 1957 թվականին ծնված բնակիչ է, ով Արցախ է ժամանել մարտի 30-ին, ՀՀ Արտաշատի շրջանից: Առողջապահական համակարգի պատասխանատուները, օպերատիվ կապի մեջ գտնվելով ՀՀ գործընկերների հետ, տեղեկացել են, որ այդ քաղաքացու ընտանիքի անդամները, որոնք ապրում են Արտաշատի շրջանում, վարակակիրներ են, և  տվյալ անձը ապրիլի 2-ին մեկուսացվել է Քաշաթաղի շրջանային բուժմիավորումում՝ պահվելով հսկողության տակ:

«Հիմք ընդունելով սահմանված մեթոդաբանությունը՝ որոնց համաձայն վարակված անձի հետ շփված անձանց թեստավորումը ախտանիշների բացակայության պարագայում կատարվում է մեկուսացման 13-րդ օրը, այդ անձը, որը ախտանիշներ չի ունեցել, հսկողության տակ է պահվել մեկուսացված ձևով, մինչև տվյալ ժամկետի լրացումը: Հաշվի առնելով, որ այս ընթացքում Արտաշատի շրջանում ապրող իր ընտանիքի անդամների մոտ հաստատվել է վարակվածության դեպքը, մեր առողջապահության ոլորտի պատասխանատուները ապրիլի 6-ին թեստավորել են քաղաքացուն և փորձանմուշը ուղարկվել է ՀՀ համապատասխան լաբորատորիա, որի պատասխանն էլ ստացվել է այսօր»,- մանրամասնել է Գ. Մարտիրոսյանը:

Կորոնավիրուսով վարակված քաղաքացու հետ շփում ունեցող անձանց շրջանակը հայտնի է: Այդ նպատակով ինքնամեկուսացվել է շուրջ 17 քաղաքացի: Բացի դրանից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքացին ապրում է փոքր գյուղում, որոշում է կայացվել Միրիկի բոլոր բնակիչների համար սահմանել ինքնամեկուսացման ռեժիմ:

Պետնախարարի խոսքով՝ բոլոր բնակիչները կապահովվեն անհրաժեշտ բնակկենցաղային պայմաններով: Թե՛ սննդի և թե՛ անհրաժեշտ այլ պարագանների մատակարարման համար կստեղծվեն հնարավորություններ: Արդեն վաղը կախտահանվեն Միրիկի բոլոր առանձնատները, բնակիչներին էլ կտրամադրվեն ախտահանման միջոցներ:

Ինչ վերաբերում է վարակված քաղաքացուն, Գ. Մարտիրոսյանը նշել է, որ նա բուժում կստանա Երևան քաղաքում՝ հաշվի առնելով, որ անձը գտնվում է ռիսկային խմբում: Առողջապահության նախարարության շտապօգնության մեքենայով քաղաքացին ուղարկվել է ՀՀ:

ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանն էլ նշել է, որ, անհրաժեշտության դեպքում, Միրիկի բոլոր բնակիչներին կթեստավորեն, սակայն առայժմ թեստավորումը կիրականացվի՝ ըստ առաջնահերթությունների: Ըստ այդմ՝ Միրիկում 24-ժամյա ռեժիմով կգործի բժշկական կետ:

Առողջապահության նախարարի խոսքով՝ Արցախում ևս հնարավոր է բուժում իրականացնել: Բոլոր շրջաններում կան մեկուսացված վայրեր, առանձնացվել է նաև բուժհիմնարկ: Ի դեպ, վարակակիրի մոտ ուղեկցող այլ հիվանդություններ չեն հայտնաբերվել:

Ա. Բաղրյանը տեղեկացրել է, որ մինչ օրս թեստավորում է իրականացվել 34 քաղաքացու մոտ:

Մամուլի ասուլիսին ոլորտի պատասխանատուները պատասխանել են լրագրողների կողմից բարձրացված հարցերին:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search