Artsakhpress

Հասարակական

Եթե այս վիճակագրությունը շարունակվի, կնշանակի կորոնավիրուսի պիկը հաղթահարել ենք․ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի վիճակագրությանը։

Եթե այս վիճակագրությունը շարունակվի, կնշանակի կորոնավիրուսի պիկը հաղթահարել ենք․ Փաշինյան

Եթե այս վիճակագրությունը շարունակվի, կնշանակի կորոնավիրուսի պիկը հաղթահարել ենք․ Փաշինյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Վարչապետը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ նշել է, որ պահպանվում է զգուշավոր լավատեսությունը․
«Այսօր ունենք կորոնավիրուսի 28 նոր դեպք՝ 311 թեստավորումից: Առողջացմամբ դուրս է գրվել 27 քաղաքացի: Բուժվածների ընդհանուր թիվը 114 է, հիվանդանոցում գտնվողներինը՝ 758: Պացիենտների մոտ 90 տոկոսը նույնիսկ ջերմություն չունի: Ընդհանուր առմամբ զգուշավոր լավատեսությունը պահպանում ենք: Եթե այս վիճակագրությունը շարունակվի, կնշանակի՝ կորոնավիրուսի պիկը հաղթահարել ենք եւ պիկը եղել է մարտի 31-ին», - գրել է ՀՀ վարչապետը:
Նա նաև տեղեկացրել է, որ Հայաստանում ապրիլի 8-ին գրանցվել է նոր տիպի կորոնավիրուսի պատճառով մահվան 9-րդ դեպքը։
«Ցավոք, առավոտյան ունեցանք 1 մահ. 93-ամյա պացիենտ, ով տառապում էր նաև քաղցկեղով: Ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է 8 պացիենտ»,- նշել է Փաշինյանը:
ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ։

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Արցախում պետական հաստատություններում անվճար կրթության հնարավորությունը կունենա հետադարձ ուժ. Վահրամ Պողոսյան

Ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ

Եկեք հունիսի 1-ին, իսկապես, փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը.Գրիգորի Մարտիրոսյան

Search