Artsakhpress

Ռազմական

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Կարեն Ներսիսյանի ծննդյան օրն է

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Կարեն Ներսիսյանի ծննդյան օրն է. նա կդառնար 23 տարեկան։

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Կարեն Ներսիսյանի ծննդյան օրն է

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Կարեն Ներսիսյանի ծննդյան օրն է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Կարեն Ներսիսյանը ծնվել է 1997 թվականին, Կոտայքի մարզի Բջնի գյուղում: 2003 թվականից սովորել է Բջնիի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում, որն ավարտել է 2014 թվականին: Նույն տարում ընդունվել է Երևանի ճարտարապետության և շինարարարության պետական համալսարանի ճարտարապետա-դիզայներական ֆակուլտետը։ Զբաղվել է սպորտով, հաճախել համակարգչային ուսուցման կենտրոն: 2015 թվականի հուլիսի 11-ին զորակոչվել է բանակ։ Ծառայում էր Արցախում։ Բարձր առաջադիմության շնորհիվ ստացել էր սերժանտի կոչում։
2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը մերօրյա հերոսը մարտական դիրքի վրա հակառակորդի հանկարծակի հարձակման ժամանակ ծավալված թեժ ու համառ մարտերում մարտնչել է մինչև վերջին փամփուշտը՝ ոչնչացնելով հակառակորդի բազմաթիվ գրոհայինների: Զոհվել է Ջրականում (Ջաբրայիլ) ծավալված մարտական գործողությունների ժամանակ։
Հետմահու պարգևատրվել է ԱՀ Նախագահ Բակո Սահակյանի կողմից «Մարտական ծառայություն» և ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից «Արիություն» մեդալներով:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ

Եկեք հունիսի 1-ին, իսկապես, փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը.Գրիգորի Մարտիրոսյան

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Search