Եվրագոտու ֆինանսների նախարարների խորհուրդը համաձայն չէ ԵՄ-ին 500 միլիարդ դոլար տրամադրելուն, որպեսզի վերջինս վերականգնի իր տնտեսությունը կորոնավիրուսի համավարակից հետո:
Եվրախումբը համաձայն չէ ԵՄ տնտեսության վերականգնման համար 500 միլիարդ դոլար տրամադրելուն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում է Panorama.am-ն՝ մեջբերելով Եվրախմբի նախագահ Մաիրու Սենտենուի խոսքը։
Նա ասել է, որ քննարկումը տևել է 16 ժամ: Խորհրդի անդամները ընդհանուր համաձայնությա չեն եկել։
Նշվում է, որ բանակցությունները հետաձգվել են մինչև ապրիլի 9-ը։