Artsakhpress

Ռազմական

Ռուսաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ ավիացիայի մատակարարման շուրջ բանակցություններին

Ռուսաստանը պատրաստ է ռազմատեխնիկական համագործակցության ուղղությունների լայն շրջանակով բանակցություններ վարել Ադրբեջանի հետ, այդ թվում՝ ավիացիայի մատակարարման ուղղությամբ:

Ռուսաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ ավիացիայի մատակարարման շուրջ բանակցություններին

Ռուսաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ ավիացիայի մատակարարման շուրջ բանակցություններին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին Tert.am-ին տեղեկացրել են Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունից:
«Ադրբեջանը հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության վաղեմի գործընկերը ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում, այն մեր երկրների միջև զարգանում է կայուն և կանոնավոր կերպով: Դրա հետ կապված՝ մենք պատրաստ ենք գործընկերների հետ համագործակցության  ուղղությունների լայն շրջանակով քննարկումների` այդ թվում նաև ավիացիայի թեմայով»,-հայտարարել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Վորոբյովան:
Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում Ադրբեջանի ռազմաօդային ուժերի մի խումբ մասնագետներ այցելել են Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ: Ադրբեջանական պատվիրակությունը եղել է Су-35 և МиГ-35 մարտական ինքնաթիռներ արտադրող ռուսական ռազմական գործարաններում: Ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել Ադրբեջանի զինված ուժերի պահանջներին համապատասխան քանակությամբ մարտական ինքնաթիռներ մատակարարել:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ

Եկեք հունիսի 1-ին, իսկապես, փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը.Գրիգորի Մարտիրոսյան

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Search