Artsakhpress

Հասարակական

Ոստիկանության իրականացրած գործողությունները քաղաքական ենթատեքստում դիտարկելը դուրս է տրամաբանության և ողջամտության սահմաններից. Լևոն Մնացականյան

Արցախի Հանրապետության ոստիկանությունը իր գործունեությունը իրականացնում է ԱՀ Սահմանադրության և օրենքներին համապատասխան, և բացառություն չէ մարտի 31-ին անցկացված համապետական ընտրությունների ժամանակ ոստիկանության իրակացրած ծառայությունը:

Ոստիկանության իրականացրած գործողությունները քաղաքական ենթատեքստում դիտարկելը դուրս է տրամաբանության և ողջամտության սահմաններից. Լևոն Մնացականյան

Ոստիկանության իրականացրած գործողությունները քաղաքական ենթատեքստում դիտարկելը դուրս է տրամաբանության և ողջամտության սահմաններից. Լևոն Մնացականյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է ԱՀ ոստիկանության պետ Լևոն Մնացականյանը՝ պատասխանելով օրերս «Վաղվա Արցախ» կուսակցության ղեկավար Տիգրան Պետրոսյանի հրապարակային այն պնդումներին, թե իբր քաղաքական նախատրամադրություններից ելնելով ոստիկանությունը պատշաճ կերպով չի հետևել ընտրությունների ընթացքին:

«Ոստիկանությունն ապաքաղաքականացված մարմին է և իրավախախտումները նախականխելը, կանխելը ու խափանելը, ինչպես նաև վարույթ պահանջող իրավախախտումների շրջանակներում ոստիկանության իրականացրած գործողությունները քաղաքական ենթատեքստում դիտարկելը դուրս է տրամաբանության և ողջամտության սահմաններից»,-ասել է Լ. Մնացականյանը:

Անդրադառնալով նույն անձի կողմից այն հայտարարությանը, թե իբր նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի հետ ունի վատ հարաբերություններ՝ Մնացականյանը նշել է, որ Ա. Հարությունյանը եղել է իր մարտական ընկերը, ունեն անցած ճանապարհ, մարդկային ջերմ հարաբերություններ, սակայն այդ ամենը որևէ կերպ չի կարող առնչություն ունենալ քաղաքական գործընթացների հետ:


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Արցախում պետական հաստատություններում անվճար կրթության հնարավորությունը կունենա հետադարձ ուժ. Վահրամ Պողոսյան

Ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ

Եկեք հունիսի 1-ին, իսկապես, փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը.Գրիգորի Մարտիրոսյան

Search