Artsakhpress

Միջազգային

Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 725-ի

Թուրքիայում ապրիլի 7-ի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է ևս 76 մարդ։

Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 725-ի

Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 725-ի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Գրառման մեջ նախարարը նշել է, որ 24 ժամվա ընթացքում իրականացված շուրջ 20․023 թեստերի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 3․892 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 76 դեպք։
1․474 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Ընդհանուր առմամբ ապաքինվել է 1․582 հիվանդ։
Այսպիսով, ըստ վերջին տվյալների, Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 34․109 հաստատված դեպք և մահվան 725 դեպք։ Ընդհանուր առմամբ կատարվել է 222․868 թեստավորում։
Քոջան նաև հաղորդել է, որ ինչպես աշխարհի տարբեր երկրներում, այնպես էլ Թուրքիայում կորոնավիրուսով վարակվելու ամենաշատ դեպքեր գրանցվել են տղամարդկանց մոտ։ 

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ

Եկեք հունիսի 1-ին, իսկապես, փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը.Գրիգորի Մարտիրոսյան

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Search