Artsakhpress

Քաղաքական

Արցախում քաղաքական ճգնաժամ գոյություն չունի. Թևան Պողոսյանը՝ սպասվող ընտրությունների մասին

Մարտի 31-ին Արցախում արձանագրել ենք բոլորիս հաղթանակը, քանի որ ընտրությունները կազմակերպվեցին դժվար պայմաններում և տեղի ունեցան ընտրողների շատ բարձր ակտիվությամբ:

Արցախում քաղաքական ճգնաժամ գոյություն չունի. Թևան Պողոսյանը՝ սպասվող ընտրությունների մասին

Արցախում քաղաքական ճգնաժամ գոյություն չունի. Թևան Պողոսյանը՝ սպասվող ընտրությունների մասին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ընթացքում ասել է ՀՀ Նախագահի խորհրդական, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»-ի նախագահ Թևան Պողոսյանը: Նրա խոսքով՝ պատմության մեջ առաջին անգամ ունենք իրավիճակ, երբ օրենսդիր իշխանությունը ձևավորվել է միանգամից, իսկ գործադիր իշխանության ձևավորման համար երբևիցե Արցախում երկրորդ փուլի ընտրություններ չէին եղել:

«Այսօրվա դրությամբ կան նախագահի երկու թեկնածուներ՝ Արայիկ Հարությունյանը և Մասիս Մայիլյանը, որոնց անունները ներկայացված են լինելու քվեաթերթիկում: Ապրիլի 14-ին արցախցին գնալու է իր ընտրությունը կատարելու: Տարբեր կողմերից հնչում են շատ գնահատականներ, սակայն պետք է նշեմ, որ, հաշվի առնելով, որ երեկվա դրությամբ բոլոր քաղաքական միավորները, որոնք պայքարում էին օրենսդրական իշխանության համար, ընդունել են ընտրությունների արդյունքները և Ազգային ժողովը ձևավորվել է, կարելի է ասել, որ քաղաքական ճգնաժամը հաղթահարված է: Այսօրվա դրությամբ՝ Արցախում չկա որևէ քաղաքական ճգնաժամի խնդիր: Հուսանք, որ ապրիլի 14-ին արցախցիները կընտրեն գործադիր իշխանության ղեկավարին, իրենց վստահության քվեն կհանձնեն թեկնածուներից մեկին, որն էլ հնարավորություն կտա ձևավորելու գործադիր իշխանություն»,- ընդգծել է Թ. Պողոսյանը:

Անդրադառնալով այն հայտարարությանը, որտեղ Մասիս Մայիլյանը կոչ է արել իր ընտրողներին չգնալ քվեարկության, Թ. Պողոսյանը նշել է, որ նա ընտրապայքարից դուրս չի եկել, այլ, կորոնավիրուսի տարածման վտանգներից ելնելով, կոչ է արել չմասնակցել ընտրություններին՝ Արցախում աղետ կամ ճգնաժամ չստեղծելու համար: «Քաղաքական իմաստով կարող ենք ասել, որ նա չի փորձելու քարոզարշավ իրականացնել, չի գնալու քննարկումներին և խնդիր էլ չի դնում իր ընտրողներին՝ քվեարկել թե ոչ: Իրավական դաշտում կան լուծումներ: Թեկնածուն կարող էր մինչև ապրիլի 4-ը հայտարարել այդ մասին: Ցանկացած քաղաքական գործչի ընտրություն պետք է հարգել: Վստահ եմ, որ երբ մայիսի 21-ին նոր Ազգային ժողովը գումարի առաջին նիստը, և բոլոր ինստիտուտները ձևավորվեն, ապագայում բացերը լրացնելու վերաբերյալ հարցերը կբարձրաձայնվեն»,- ավելացրել է Թ. Պողոսյանը:

Նա նշել է, որ ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է համաճարակի հետ կապված իրավիճակում նոր մեխանիզմներ կամ էլ անվտանգության բարձր մակարդակ ապահովի:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search