Artsakhpress

Քաղաքական

Նախագահ Սահակյանը կորոնավիրուսի առնչությամբ խորհրդակցություն է անցկացրել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 8-ին անց է կացրել խորհրդակցություն` նվիրված նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում իրականացվող միջոցառումներին:

Նախագահ Սահակյանը կորոնավիրուսի առնչությամբ խորհրդակցություն է անցկացրել

Նախագահ Սահակյանը կորոնավիրուսի առնչությամբ խորհրդակցություն է անցկացրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղոդմամբ՝ ուշադրության հատուկ կենտրոնում էր մեր հանրապետությունում գրանցված նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը:
Նախագահն ընդգծել է, որ չնայած իրականացված միջոցառումներին, մեր հանրապետությունում այնուամենայնիվ գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակման դեպք, ինչը պահանջում է համապատասխան շտկումներ մտցնել իրականացվող աշխատանքների մեջ՝ նպատակ ունենալով չեզոքացնել կամ նվազագույնի հասցնել վարակի տարածման հնարավորությունները:
Կատարվող աշխատանքների մասին զեկույցներով հանդես են եկել նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, շահագրգիռ կառույցների ղեկավարները:
Խորհրդակցության ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել նաեւ ապրիլի 14-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ընթացքում բնակչության առողջության պահպանման խնդիրներին:
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ պետք է ամենաբարձր մակարդակով իրականացնել կանխարգելիչ եւ կազմակերպչական բոլոր միջոցառումները, ապահովել անհրաժեշտ բժշկական պարագաների եւ ախտահանիչ միջոցների ձեռքբերումն ու տեղերում ախտահանման աշխատանքների համակարգված իրականացումը, վեր հանել եւ շտկել առկա բացերն ու թերացումները:
Նախագահ Սահակյանը հանձնարարականներ է տվել համապատասխան մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ՝ ընդգծելով, որ ներկայիս իրավիճակը պահանջում է պատասխանատվության բարձր աստիճան եւ աշխատանքների համակարգված իրականացում:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ

Եկեք հունիսի 1-ին, իսկապես, փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը.Գրիգորի Մարտիրոսյան

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Search