Artsakhpress

Հասարակական

Հանրապետությունում շարունակվում են Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումները

Օպերատիվ շտաբի հերթական խորհրդակցության ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր՝ կապված Նոր կորոնավիրուսի վարակի հնարավոր տարածման և կանխարգելման հետ:

Հանրապետությունում շարունակվում են Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումները

Հանրապետությունում շարունակվում են Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Խորհրդակցությունից հետո, այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է տեղեկատվական շտաբի աշխատանքները համակարգող Տիգրան Աբրահամյանը:
 
Նրա խոսքով՝ ապրիլի 2-ին Արցախի տեղեկատվական շտաբի միջոցով հանրությանը տեղեկացվել է, որ ՀՀ-ից մուտք գործած քաղաքացու մոտ հայտնաբերվել է վարակ. նրան անմիջապես մեկուսացրել են Քաշաթաղի շրջանում, որտեղ էլ նա բնակվում է, որից հետո իրականացրել որոշակի գործողություններ:
 
«Այսօրվա ընթացքում մի շարք միջոցառումներ են իրականացվել ոչ միայն Միրիկում, այլև հարակից համայնքում՝ Մոշաթաղում՝ այդ կերպ ապահովելով քաղաքացիների առողջությունը: Մենք մի քանի մակարդակներում քննարկել ենք նաև վարակակիրի հետ շփումներ ունեցած քաղաքացիների հարցը: Առաջին փուլում աշխատել ենք 7 քաղաքացիների հետ, ովքեր առաջին շրջանակն են կազմում: Երկրորդ փուլում՝ այն մարդկանց հետ, ովքեր, շփվելով վարակակիրի հետ, շփումներ են ունեցել նաև այլ մարդկանց հետ. դրանք նրա ընտանիքի անդամներն են: Ներկայումս հիմնականում հսկողություն է իրականացվում շուրջ 20 քաղաքացիների նկատմամբ: Մեկ անգամ ևս հորդորում ենք քաղաքացիներին, որպեսզի հնարավորինս ինքնամեկուսանան, սահմանափակեն շարժերը, որպեսզի մենք հետագա աշխատանքներում կարողանանաք մեզ ապահովել հնարավոր ռիսկերից: Ի դեպ, նշեմ, որ մեր այն քաղաքացին, ով ներկայումս գտնվում է ՀՀ բուժհաստատություններից մեկում, կայուն առողջական վիճակում է: Այն քաղաքացիները, ովքեր շփվել են վարակակիրի հետ, ներկայումս գտնվում են Քաշաթաղի շրջանում, և նրանք որևէ ախտանիշներ չունեն: Նրանց նկատմամբ շուրջօրյա վերահսկողություն է իրականացվում: Հնարավոր բոլոր կանխարգելիչ քայլերը ձեռնարկվում են, որպեսզի վարակը չտարածվի: Քաղաքացիները թող լինեն ներողամիտ, որովհետև այս սահմանափակումներն իրականացվում են հանրության առողջության պահպանման համար»,- մասնավորապես ասել է Տ. Աբրահամյանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ

Եկեք հունիսի 1-ին, իսկապես, փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը.Գրիգորի Մարտիրոսյան

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Search