Artsakhpress

Քաղաքական

Պատրաստ եմ ջանքեր գործադրել մեր ժողովուրդների կյանքը պաշտպանելու համար. ՉԺՀ նախագահը՝ ՀՀ նախագահին

Օրերս Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակ էր հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահին, որում մասնավորապես բարձր էր գնահատել նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում Չինաստանի արձանագրած  առաջընթացը:

Պատրաստ եմ ջանքեր գործադրել մեր ժողովուրդների կյանքը պաշտպանելու համար. ՉԺՀ նախագահը՝ ՀՀ նախագահին

Պատրաստ եմ ջանքեր գործադրել մեր ժողովուրդների կյանքը պաշտպանելու համար. ՉԺՀ նախագահը՝ ՀՀ նախագահին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Սի Ծինփինը պատասխան նամակում շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին և համավարակի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու պատրաստակամություն հայտնել:
«Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության և Չինաստանի ժողովրդի անունից անկեղծ աջակցությունս ու համերաշխությունս եմ հայտնում Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու Հայաստանի ժողովրդին, բոլոր հիվանդներին մաղթում շուտափույթ ապաքինում:
Չինական կողմը վճռականորեն պաշտպանում է կորոնովիրուսի համավարակի դեմ պայքարում Հայաստանի ջանքերն ու պատրաստ է հետագա աջակցություն ցուցաբերել:
Չինաստանն ու Հայաստանը բարեկամական գործընկերություն և համագործակցություն ունեցող երկրներ են: Առանձնահատուկ ուշադրություն հատկացնելով երկու երկրների հարաբերությունների զարգացմանը՝ պատրաստ եմ Ձեզ հետ միասին համատեղ ջանքեր գործադրել մեր երկու երկրների առողջապահական ոլորտներում համագործակցության ամրապնդման համար՝ համատեղ պաշտպանելով մեր երկրների ժողովուրդների կյանքն ու առողջությունը»,- մասնավորապես, ասվում է Սի Ծինփինի՝ նախագահ Արմեն Սարգսյանին ուղղված նամակում:
Նախագահ Սարգսյանն առաջիկայում մտադիր է շարունակել քննարկումները և երկխոսությունը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահի հետ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Search