Ողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1 501 094-ի:
Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 1 500 000-ը. Worldometers
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին կորոնավիրուսի համավարակ է հայտարարել: Այն տարածվել է 180 երկրում: Վիրուսը սկսել է տարածվել Չինաստանի Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Երկրի իշխանություններն ԱՀԿ-ին համաճարակի բռնկման մասին հայտնել էին 2019-ի դեկտեմբերի 31-ին: