Artsakhpress

Միջազգային

Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվն անցել է 800-ը

Թուրքիայում ապրիլի 8-ի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է ևս 87 մարդ։

Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվն անցել է 800-ը

Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվն անցել է 800-ը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան, փոխանցում է ermenihaber-ը:
Նախարարը գրառման մեջ նշել է, որ 24 ժամվա ընթացքում իրականացված շուրջ 24․900 թեստերի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 4․117 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 87 դեպք, ապաքինվել է ևս 264 մարդ։
Ընդհանուր առմամբ Թուրքիայում համավարակից ապաքինվել է 1․846 հիվանդ։ 1․492 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Այսպիսով, ըստ վերջին տվյալների, Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 38․226 հաստատված դեպք և մահվան 812 դեպք։ Ընդհանուր առմամբ կատարվել է 247․768 թեստավորում։
Քոջան նաև հաղորդել է, որ Թուրքիայում համավարակի հաղթահարումը մեծապես պայմանավորված է մեկուսացումով։ Եվ կրկին կոչ է արել քաղաքացիներին մնալ տանը։ 

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ

Եկեք հունիսի 1-ին, իսկապես, փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը.Գրիգորի Մարտիրոսյան

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Search