Artsakhpress

Միջազգային

COVID-19-ի հետևանքով համաշխարհային տնտեսության վնասը գնահատվում է 5 տրիլիոն դոլար. «ՏԱՍՍ»

Կորոնավիրուսի տարածման հետևանքով համաշխարհային տնտեսության ընդհանուր վնասը կկազմի ավելի քան 5 տրիլիոն դոլար:

COVID-19-ի հետևանքով համաշխարհային տնտեսության վնասը գնահատվում է 5 տրիլիոն դոլար. «ՏԱՍՍ»

COVID-19-ի հետևանքով համաշխարհային տնտեսության վնասը գնահատվում է 5 տրիլիոն դոլար. «ՏԱՍՍ»
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում տալով «Bloomberg»-ին։
Ըստ հրապարակման, 1930-ական թվականներից ի վեր՝ առաջին անգամ աշխարհը մտնում է խորը անկման փուլ, քանի որ կորոնավիրուսի պատճառով մասնավոր ձեռնարկությունները դադարեցրել են  աշխատանքը, իսկ մարդիկ մեկուսացված են տներում։
«Չնայած կանխատեսվում է, որ տնտեսական անկումը կարճաժամկետ կլինի,  բայց երկրներից երկար ժամանակ կպահանջվի կորցրածը վերականգնելու համար»,- Panorama.am-ի փոխանցմամբ՝ ասվում է հոդվածում։
«Citigroup» ընկերության  գլխավոր տնտեսագետ Քեթրին Մանի կարծիքով, համաշխարհային տնտեսությանը հասցված վնասը կգերազանցի 5 տրիլիոն դոլարը:
«JPMorgan Chase» բանկի վերլուծաբանները կանխատեսում են, որ կորոնավիրուսի հասցրած վնասը համաշխարհային տնտեսությանը 5,5 տրիլիոն դոլարի կհասնի։ Նրանք նշել են, որ  զարգացած երկրներում կլինի տնտեսական այնպիսի անկում, ինչպիսին եղել է  2008-2009 և 1974-1975 թվականներին։
Ամերիկյան «Morgan Stanley» բանկի մասնագետները կարծում են, որ զարգացած երկրներում ՀՆԱ-ի ցուցանիշները կվերադառնան նախաճգնաժամային մակարդակին միայն 2021 թվականի երրորդ եռամսյակում:
Նոր կորոնավիրուսային հիվանդության բռնկումը գրանցվել է 2019-ի վերջին Կենտրոնական Չինաստանում, ապա տարածվել գրեթե ամբողջ աշխարհում։ Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայտարարեց կորոնավիրուսի համաճարակի մասին։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Նախագահը նոր հրամանագրեր է ստորագրել

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Եկեք հունիսի 1-ին, իսկապես, փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը.Գրիգորի Մարտիրոսյան

Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է 2020թ. ամառային զորակոչի եւ զորացրման հրամանագիրը

Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Հստակեցվել է բուհեր ընդունվելու կարգը. Լուսինե Ղարախանյանը հանդես է եկել առցանց ասուլիսով (Տեսանյութ)

Նախագահ Հարությունյանը նոր նշանակումների վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել

Search