Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտի «Պոլ Էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոն»-ն իր ուրույն դերը կունենա ֆրանսերենի զարգացման գործում. Ֆրանսուա Ռոշբուլան

ԱՀ կառավարության, Ֆրանսիայի համահայկական հիմնադրամի և «Ֆրանսախոսությունն Արցախում» հասարակական կազմակերպության համաֆինանսավորմամբ արդեն մեկ տարի է, ինչ Ստեփանակերտում սկսվել են «Պոլ Էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոն» հիմնադրամի շենքի կառուցման աշխատանքները:

Ստեփանակերտի «Պոլ Էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոն»-ն իր ուրույն դերը կունենա ֆրանսերենի զարգացման գործում. Ֆրանսուա Ռոշբուլան

Ստեփանակերտի «Պոլ Էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոն»-ն իր ուրույն դերը կունենա ֆրանսերենի զարգացման գործում. Ֆրանսուա Ռոշբուլան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին Ֆրանսիայում լույս տեսնող «Ֆրանսախոսությունն Արցախում» պարբերականի երկրորդ համարում գրել է Ֆրանսուա Ռոշբուլանը, ով հանդիսանում է համանուն հասարակական կազմակերպության պատասխանատուն:
Նրա խոսքով՝ այդ աշխատանքները ձեռնարկվել են մի հանրապետության փոքրիկ մայրաքաղաքում, որտեղ, կարծես թե, բոլորն իրար ճանաչում են, և յուրաքանչյուրն իր ներդրումն է ունենում այդ ազգային առաքելության մեջ:
«Այդ առաքելությունը «Պոլ Էլյուարի տուն» կենտրոնի սեփական շենք ունենալն է, որի նպատակն է տարբեր ոլորտների մասնագետների վերապատրաստումը ֆրանսերենից՝ ավելի լավ պայմաններում: Բոլորիս համար հստակ է դառնում մի բան. մենք ոչ թե շենք ենք կառուցում, այլ կերտում ենք ապագա: Լինելով թե՛ գյուղատնտեսներ, թե՛ բժիշկներ, թե՛ շինարարներ՝ «Պոլ Էլյուարի տուն» կենտրոնի ուսանողները ոչ միայն սովորում են ֆրանսերեն, այլև՝ իրականում նրանք մեթոդների ու մտածելակերպի մի նոր բնագավառ են մտնում, որն էլ իր հերթին նրանց թույլ կտա մուտք գործելու գլոբալացված աշխարհի ընդարձակ հարթակներ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի նախաձեռնությամբ կենտրոնում դասավանդումն սկսվել է 2015 թվականից. հենց նրա որոշմամբ՝ «Պոլ Էլյուարի տուն» կենտրոնը նախագծվել է՝ որպես Արցախը շրջափակումից դուրս հանելու մի գործիք: Դասընթացներն սկսվել են հենց 2016 թվականից, սկզբում դրանք կազմակերպվել են առողջապահության, իսկ այնուհետև զբոսաշրջության ոլորտների մասնագետների համար: Ֆրանսերենի մասնագետներն այսօր շարունակում են դասընթացները՝ համագործակցելով ԱՀ Կառավարության հետ: Բայց դասասենյակներն օպտիմալ և ընդարձակ չեն»,-գրում է Ֆ. Ռոշբուլանը՝ նշելով, որ Ստեփանակերտի «Պոլ Էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոն» հիմնադրամն իր ուրույն դերը կունենա ֆրանսերենի զարգացման գործում:
Նա իր խոսքում մասնավորապես ավելացրել է, որ կենտրոնի կառուցումը կերաշխավորի օպտիմալ դասավանդման պայմաններ, որոնց կարիքն այսօր զգացվում է: Վկայելով Ֆրանսիայի` խաղաղության և զարգացման նպաստումը՝ կենտրոնը լիովին կմասնակցի Ֆրանսիայի մասին իրազեկմանը հարավային Կովկասում:

     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Տարադրամի փոխարժեքն այսօր

Տարադրամի փոխարժեքն այսօր։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search