Artsakhpress

Քաղաքական

 ԱՀ ոստիկանությունը պատասխանել է Դանիել Իոաննիսյանի` «Ոստիկանության կողմից միևնույն ընտրողին մեկից ավել ցուցակում ներառելու մասին» ֆեյսբուքյան հրապարակամանը

Ի պատասխան «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի` «Ոստիկանության կողմից միևնույն ընտրողին մեկից ավել ցուցակում ներառելու մասին» ֆեյսբուքյան հրապարակամանը, ԱՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ համապատասխան ստուգումների արդյունքում պարզվել է, որ զույգ քույրեր Իննա և Աննա Վիտալիի Աբրահամյանները, ովքեր ընտրական հանձնաժողովի անդամներ են, մասնակցել են ընտրություններին և քվեարկել ըստ ընդգրկված ընտրատեղամասի, Աննա Աբրահամյանը` Ստեփանակերտի թիվ 1/11, իսկ Իննա Աբրահամյանը՝ թիվ 1/13:

 ԱՀ ոստիկանությունը պատասխանել է Դանիել Իոաննիսյանի` «Ոստիկանության կողմից միևնույն ընտրողին մեկից ավել ցուցակում ներառելու մասին» ֆեյսբուքյան հրապարակամանը

 ԱՀ ոստիկանությունը պատասխանել է Դանիել Իոաննիսյանի` «Ոստիկանության կողմից միևնույն ընտրողին մեկից ավել ցուցակում ներառելու մասին» ֆեյսբուքյան հրապարակամանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտարարություն է տարածել ԱՀ ոստիկանությունը:
Ծրագրի 1 տառի վրիպակի պատճառով երկուսի անունն էլ ընտրական ցուցակներում Իննա է նշվել, սակայն նրանք ճիշտ են քվեարկել՝ ամեն մեկն իր փոխարեն: (Տես՝ լուսանկար 1)
Անդրադառնալով ՀՀ սահմաններից դուրս գտնվող քաղաքացիների քվեարկությանը մասնակցելուն, տեղեկացնենք, որ խոսքը վերաբերում է Սերգեյ Գեորգիի Առստամյանին, Գյուլչորա Խորենի Պետրոսյանին և Ռազմիկ Միքայելի Առաքելյանին, ովքեր բնակվում են Ստեփանակերտում, նշված օրը չեն բացակայել և յուրաքանչյուրը համապատասխանաբար, Ստեփանակերտի թիվ 1/23, թիվ 1/19 և թիվ 1/27 ընտրատեղամասերում մասնակցել են քվեարկությանը, ավելին Գյուլչորա Խորենի Պետրոսյանը հանդիսացել է նախագահի թեկնածու Մ.Պողոսյանի վստահված անձը`գտնվելով ընտրատեղամասում:
Իսկ ինչ վերաբերում է Թամարա Վագիֆի Գևորգյանի` ՀՀ սահմաններից դուրս գտնվելով քվեարկությանը մասնակցելու դեպքին, նշենք, որ վերջինս գտնվում է ՀՀ սահմաններից դուրս և Ստեփանակերտի թիվ 1/23 ընտրատեղամասում նրա անվան դիմաց՝ ընտրացուցակի 1118-րդ համարի տակ լրացվել է եղբոր՝ Հրանտ Վագիֆի Գրիգորյանի` քվեարկությանը մասնակցելու տվյալները, իսկ վերջինիս անվան տվյալների՝ ընտրացուցակի 1119-րդ համարի տողը մնացել է դատարկ, հասկանալի է, որ շփոթմունք է, դիտավորություն չկա: (Տես՝ լուսանկար 2)
Լրացուցիչ ցուցակների պատճենները չտրամադրելու և չհրապարակելու առումով նշենք, որ օրենքի նորմ չի հանդիսանում լրացուցիչ օրինակ պահելը, ինչը տրամադրվել է յուրաքանչյուր ընտրատեղամասի և կարող է ձեռք բերվել ԿԸՀ-ի միջոցով, հիմնական ցուցակների հետ հրապարակել հնարավոր չէ, քանի որ լրացուցիչ ցուցակների որոշ մասը կազմվում է տեղամասում` ընտրությունների օրը մինչև քվեարկության ավարտը:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ

Եկեք հունիսի 1-ին, իսկապես, փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը.Գրիգորի Մարտիրոսյան

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Search