Artsakhpress

Մշակույթ

Միքայել Գրիգորյանը (Միշա) նոր տեսահոլովակ է թողարկել (տեսանյութ)

«Արցախի ձայներ» երաժշտական խմբի անդամ Միքայել Գրիգորյանը (Միշա) նոր տեսահոլովակ է թողարկել. երգը կոչվում է «Մամա»:

Միքայել Գրիգորյանը (Միշա) նոր տեսահոլովակ է թողարկել (տեսանյութ)

Միքայել  Գրիգորյանը  (Միշա)   նոր   տեսահոլովակ  է  թողարկել   (տեսանյութ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Միշան ասել է, որ իր նոր երգն ունի հայերեն և անգլերեն տարբերակներ:

Երգի երաժշտության և անգլերեն խոսքերի հեղինակը «Արցախի ձայներ» երաժշտական խմբի անդամ Սարինե Բալասանյանն է, իսկ հայերեն տարբերակինը՝ Ավետ Բարսեղյանը. գործիքավորումը կատարել են Կարեն Համբարձումյանը և Սևակ Մելքոնյանը (KarenSevakProduction), հագուստի ձևավորումը պատկանում է Օքսանա Բաբուրյանի: Տեսահոլովակի նկարահանումները տեղի են ունեցել Երևանում:

Խոսելով կատարման մասին՝ մեր զրուցակիցը մասնավորապես ասել է. «Անկեղծ ասած, այս երգն ինձ համար յուրահատուկ նշանակություն ունի: Ես միանգամից սիրեցի երգը. ստեղծագործությունը նվիրված է բոլոր մայրերին: Կատարելով այս երգը զգում եմ իմ բարի ու անկեղծ մայրիկին»:

Մ. Գրիգորյանն իր խորին շնորհակալություն է հայտնել «Արցախի ձայներ» երաժշտական խմբի պրոդյուսեր Լիրա Քոչարյանին, ով խորհուրդներով և հոգեկան աջակցությամբ մշտապես իր կողքին է, ինչպես նաև թիմի բոլոր անդամներին, որոնց շնորհիվ ստեղծվեց նոր տեսահոլովակ:


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ

Եկեք հունիսի 1-ին, իսկապես, փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը.Գրիգորի Մարտիրոսյան

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Search