Artsakhpress

Միջազգային

Իսպանիան պատրաստվում է ամառային սեզոնին առանց օտարերկյա զբոսաշրջիկների

Իսպանիայի կառավարությունն աշխատում է մի նախագծի ուղղությամբ, որը երկրում ամռան սեզոնը դիտարկում է առանց օտրաերկյա զբոսաշրջիկների՝ պայմանավորված կորոնավիրուսի տարածմամբ:

Իսպանիան պատրաստվում է ամառային սեզոնին առանց օտարերկյա զբոսաշրջիկների

Իսպանիան պատրաստվում է ամառային սեզոնին առանց օտարերկյա զբոսաշրջիկների
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նշվում է, որ այս սցենարը ենթադրում է սահմանի ամբողջական կամ մասնակի փակում: Իշխանությունները մտադիր են զարկ տալ ներքին տուրիզմի զարգացմանը: Կառավարությունը նախատեսում է ուսումնասիրել փորձագետների՝ ծովափերում մարդկանց թվի սահմանափակումների մասին դիտարկումները:
Հյուրանոցային բիզնեսը և ավիացիայի ոլորտը ենթադրում են, որ առաջիկա սեզոնը չի լինելու եկամտաբեր՝ հաշվի առնելով եվրոպական երկրների կողմից սահմանված սահմանափակումները՝ կապված օդային փոխադրումների հետ: Զբոսաշրջության ոլորտի մասնագետները նշում են, որ դեպի Իսպանիա տուրերի նկատմամբ պահանջարկը կնվազի նաև սահմանափակումների վերացումից հետո:
Երկրի իշխանությունները ձգտում են խուսափել «կորոնավիրուսի երկրորդ ալիքից» սեպտեմբերին, ինչը չեն բացառում առողջապահության ոլորտի մասնագետները:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ

Եկեք հունիսի 1-ին, իսկապես, փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը.Գրիգորի Մարտիրոսյան

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Search