Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է, որ Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգանափի հետ պայմանավորվածության համաձայն՝ ԱՄՆ-ում գտնվող 79 վրացի աշակերտ հատուկ չվերթով Թբիլիսի կվերադառնա:
Վրաստանը հատուկ չվերթով ԱՄՆ-ից 35 հայ աշակերտի կտարհանի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին տեղեկացնում է Tert.am-ը:
«Վրաստանի կառավարությունը երեխաներին կբերի Թբիլիսի»,-հայտարարել է վարչապետը:
Նա տեղեկացրել է նաև, որ Հայաստանի խնդրանքով նույն չվերթով Վրաստան կժամանի նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի 35 աշակերտ:
Գախարիան շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին հատուկ չվերթի կազմակերպման գործում աջակցության համար: