Artsakhpress

Սփյուռք

Փայլան․ «Դրամահավաքին մասնակցելու Թուրքիայի իշխանությունների նամակը հայ համայնքում որպես հրահանգ է ընկալվել»

Թուրքիայի խորհրդարանի (մեջլիսի) հայ պատգամավոր Կարո Փայլանը ShantNews-ի եթերում Սագօ Արեանի հետ քննարկել է Թուրքիայում նոր տեսակի կորոնավիրուսի տարածման տեմպերը, շրջանակաները, հայ համայնքի վրա ազդեցությունը և այս ընթացքում պետության քաղաքականությունը։

Փայլան․ «Դրամահավաքին մասնակցելու Թուրքիայի իշխանությունների նամակը հայ համայնքում որպես հրահանգ է ընկալվել»

Փայլան․ «Դրամահավաքին մասնակցելու Թուրքիայի իշխանությունների նամակը հայ համայնքում որպես հրահանգ է ընկալվել»
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նա հայտնել է, որ Թուրքիայում նոր տեսակի կորոնավիրուսի ամենամեծ օջախը Ստամբուլն է, որտեղ ապրում են շուրջ 30 հազար վարավածներից մոտ 20 հազարը։ Հայ համայնքում, որը հիմնականում կենտրոնացած է հենց Ստամբուլում, նույնպես կան հիվանդացության դեպքեր, և ինչպես նշել է Փայլանը, դժբախտաբար, կան նաև մահվան դեպքեր։ Նրա տեղեկացմամբ՝ համայնքի ներսում զորակցության, կարիքավորներին օգնելու աշխատանքներ են տարվում, որոնք իրականացվում են պատրիարքարանի և հայկական կազմակերպություններին միջոցով, փոխանցում է ermenihaber-ը:
Հաղորդման ընթացքում մեջլիսի հայ պատգամավորն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնությամբ սկսված «Թուրքիա՛, մենք մեզ բավարար ենք» դրամահավաաքին և իշխանությունների կողմից ազգային փոքրամասնություններին ուղղված նամակ-խնդրանքին՝ մասնակցելու այդ համընդհանուր արշավին։
Փայլանը քննադատել է Էրդողանին այդ նախաձեռնության համար՝ նշելով, որ ամբողջ աշխարհում պետություններն օգնում են իրենց կարիքավոր, աղքատ քաղաքացիներին, իսկ Թուրքիան հակառակ կերպ է վարվում՝ աղքատներից է փող պահանջում։ Պատգամավորը նաև ափսոսանք է հայտնել, որ թեև հայ համայնքը բազաթիվ աղքատներ ունի, սակայն հայկական հաստատությունները 500 հազար թուրքական լիրա են փոխանցել դրահամավաքի հաշվեհամարին։ Ըստ Փայլանի՝ պետության կողմից ուղարկված նամակը որպես հրահանգ է ընկալվել ոչ միայն հայկական հաստատությունների կողմից, այլ նաև պատրիարքարանի կողմից, որը ի դեմս պատրիարք Սահակ արք․ Մաշալյանի և հոգևորական դասի 100 հազար թուրքական լիրա է հատկացրել։ Փայլանը նշել է, որ պատրիարքը նույնպես չի կարողացել մերժել ու այդ մերժումը հիմնավորել համայնքում աղքատների մեծ թվով։ 
Փայլանը նաև դատապարտել է բանտարկյալնների մի մասին ազատ արձակելու մասին օրինագիծը, որը մշակել են իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) ու «Ազգայնական շարժում» (MHP-ԱՇԿ) կուսակցությունները ։
Ըստ պոլսահայ քաղաքական գործչի՝ օրինագծով բանտերից կարող են դուրս գալ հանցագործները, իսկ լրագրողները, պատգամավորները և Էրդողանին քննադատողները շարունակելու են մնալ կալանավայրերում։ Փայլանի համոզմամբ՝ կորոնավիրուսի պայմաններում այդ մարդկանց բանտերում թողնելը հավասարազոր է նրանց մահվան դատապարտելուն։
Կորոնավիրուսի տարածման պայմաններում ներքաղաքական զարգացումների մասին խոսելիս, Փայլանը նշել է, որ վիրուսը որպես պատվրակ օգտագործվում է ընդդիմադիրներին ճնշելու և լռեցնելու համար։
«Ով Էրդողանի դեմ է խոսում, կամ գրում, Էրդողանը նրանց բանտ է ուղարկում։ Հիմա իմ հազարավոր ընկերներ բանտում են, բայց մենք նորից շարունակում ենք մեր պայքարը»,- նշել է հայ պատգամավորը՝ Թուրքիայում տիրող իրավիճակը համեմատելով մութ ձմեռվա հետ։ Նրա խոսքով՝ այժմ Թուրքիայի իշխող կուսակությունը, դաշինք է կազմելով ԱՇԿ-ի հետ, ազգայնականության ճանապարհով է ընթանում, ինչը մութ ձմեռ է հիշեցնում։ Փայլանը միաժամանակ ընդգծել, որ միշտ էլ ձմռանը գարունն է հաջորդում, և իրենք էլ պայքարում են, որ այդ գարունը հնարավորինս շուտ գա։

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ

Եկեք հունիսի 1-ին, իսկապես, փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը.Գրիգորի Մարտիրոսյան

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Search