Artsakhpress

Քաղաքական

Պողոսյան. «Չարժե Հայաստանից ներազդել արցախյան ընտրությունների վրա, ընտրողն արցախցին է»

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Արցախում ապրիլի 14-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլին։

Պողոսյան. «Չարժե Հայաստանից ներազդել արցախյան ընտրությունների վրա, ընտրողն արցախցին է»

Պողոսյան. «Չարժե Հայաստանից ներազդել արցախյան ընտրությունների վրա, ընտրողն արցախցին է»
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թևան Պողոսյանը համոզված է, որ Արցախի նախագահի ընտրությունների օրվան ընդառաջ կատարվում են բոլոր անհրաժեշտ գործողությունները, որպեսզի վարակը չտարածվի Արցախի Հանրապետությունում։
«Կա երկու թեկնածու, տեխնիկական ու իրավական դաշտում ամեն ինչ հասկանալի է, իսկ ինչ վերաբերում է քաղաքական գործոնին, ապա նշենք, որ թեկնածուներից մեկը հավաքել է ձայների մոտ 49 տոկոսը, իսկ մյուս թեկնածուներն իրենց ընտրողներին կամարտահայտության հարցում թողել են ազատ` հորդորելով քվեարկել այն թեկնածուի օգտին, որին կկամենան։ Իսկ Մասիս Մայիլյանը կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով նույնիսկ կոչ է արել հետաձգել ընտրությունները»,– նշում է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավարը։
Պողոսյանի դիտարկմամբ` թեև հաշվի առնելով նշված հանգամանքները` շատերը կարծում են, որ ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները կանխորոշված են, այդուհանդերձ չպետք է մոռանալ, որ այսօրվանից սկսվելու է քարոզարշավի երկրորդ փուլի քառօրյան, և ի վերջո ընտրությունը կատարելու է արցախցին։
«Հիմա շատ ավելի հետաքրքիր կլինի։ Թեկնածուները կխոսեն կոնկրետ ծրագրային թեզերից, կներկայացնեն տարբեր հարցերի վերաբերյալ իրենց մոտեցումները։ Դրանից պարզ կլինի, թե նրանք ինչպես են միասնական, համատեղ ուժերով նպաստելու Արցախի հետագա զարգացմանը, ինչ հնարավորություններ ունեն այդ առումով։ Գուցե կներկայացնեն նաև իրենց թիմերին` ցույց տալով, թե ինչպես են ձևավորվելու ապագա իշխանությունները կամ կլինեն արդյո՞ք կադրային փոփոխություններ, թե՞ ոչ»,– նշում է նա։

Պողոսյանի համոզմամբ` երկրորդ փուլ չանցած թեկնածուների վերաբերմունքը կերևա իրենց հայտարարություններից, թեև նրանք արդեն հորդորել են իրենց ընտրողներին գնալ ընտրատեղամաս և ընտրել այն թեկնածուին, որին կկամենան։ Ըստ նրա` Հայաստանից չարժե ներազդել արցախյան ընտրությունների վրա, ընտրողն արցախցին է, և հենց նա էլ կկայացնի իր որոշումը։

Հիշեցնենք՝ մարտի 31-ին Արցախում անցկացվեցին նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ ԱՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանն ապրիլի 1-ին տեղեկացրեց, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի, քանի որ թեկնածուներից ոչ ոք չի հաղթահարել 50+1 տոկոսի շեմը։

Ընտրությունների երկրորդ փուլին կմասնակցեն նախագահի թեկնածուներ Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանը։

Ինչ վերաբերում է Արցախի ԱԺ–ին, ապա այնտեղ ներկայացված կլինեն 5 քաղաքական թիմեր` «Ազատ հայրենիք» դաշինքը, «Միասնական հայրենիք» կուսակցությունը, «Արցախի արդարություն կուսակցությունը», «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը, «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը»։

Նշենք, որ Արցախում կորոնավիրուսով վարակվելու արդեն երեք դեպք է հաստատվել։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Նախագահը նոր հրամանագրեր է ստորագրել

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Եկեք հունիսի 1-ին, իսկապես, փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը.Գրիգորի Մարտիրոսյան

Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է 2020թ. ամառային զորակոչի եւ զորացրման հրամանագիրը

Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Հստակեցվել է բուհեր ընդունվելու կարգը. Լուսինե Ղարախանյանը հանդես է եկել առցանց ասուլիսով (Տեսանյութ)

Նախագահ Հարությունյանը նոր նշանակումների վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել

Search