Artsakhpress

Քաղաքական

«Դանակով խաչեր էին կտրել մարմինների վրա». Մարաղայի կոտորածը՝ ականատեսների վկայությամբ

1992թ. ապրիլի 10-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության, ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) և ՆԳՆ միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի (ՄՀՆՋ-ՕՄՕՆ) զինված ստորաբաժանումները Թարթառից հարձակվեցին Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղի վրա ու այնտեղ իրականացրին զանգվածային ջարդեր։

«Դանակով խաչեր էին կտրել մարմինների վրա». Մարաղայի կոտորածը՝ ականատեսների վկայությամբ

«Դանակով խաչեր էին կտրել մարմինների վրա». Մարաղայի կոտորածը՝ ականատեսների վկայությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դա կտտանքների և դաժանությունների վայր էր՝ նման Գողգոթային»,- այսպես է նկարագրել Մարաղան՝ կոտորածից հետո գյուղ այցելած Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի նախկին փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսը։
Մարաղայում ջարդերի ականատեսները պատմում են, որ առավոտյան՝ ժամը 5:30-6:00-ի սահմաններում սկսվել է ուժեղ հրետակոծություն։ «Կրակում էին տարբեր տեսակի հրետանային զենքերից, «Գրադ» կոչվող զենքից և ծանր հրետանուց, տանկերից… Տեխնիկայից հետո գյուղ էին մտնում ՕՄՕՆ-ականները, դրանից հետո էլ մեծ խմբերով տարբեր մեքենաներով թալանչիները: Իրենց ճանապարհին ով պատահում էր՝ ծեր, երեխա, կին, չէին խնայում ոչ ոքի: Բոլորին մորթում էին: Աչքովս տեսել եմ ամբողջը: Մորթում էին, երեխաներին տանում էին գերի», - պատմում է Մարաղայի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատարի օգնական Վլադիկ Ավագյանը։
Ինքնապաշտպանական ուժերը համառորեն դիմադրում են առաջին երկու հարձակումներին, սակայն կեսօրին ադրբեջանական ուժերը ներգրավում են նաև տանկեր և այլ զրահատեխնիկա, ինչը գրեթե սպառազինություն չունեցող կամավորականներին ստիպում է նահանջել։ Ընդամենը մի քանի ժամ մնալով գյուղում՝ նրանք ավերակների են վերածում Մարաղան։ Բնակչության մեծամասնությանը հաջողվել էր լքել գյուղը, սակայն մի մասը՝ հիմնականում ամենաանօգնականները՝ տարեցներ, հաշմանդամներ, կանայք ու երեխաներ, չէին հասցրել փախչել և մնացել էին գյուղում։ Գյուղը լքել չհասցրած շուրջ 50 բնակիչ դաժանաբար սպանվում, անդամահատվում ու ողջակիզվում է, իսկ 49 անձ՝ գերեվարվում։ Գերեվարվածների մի մասը հետագայում վերադարձվում է, իսկ 19 մարդու ճակատագիր մինչ օրս անհայտ է:
Մարաղայի խաղաղ բնակչությունը դարձավ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հերթական զոհը. գյուղի բնակիչները սպանվեցին միայն ազգային պատկանելիության՝ հայ լինելու համար։ «...Ձեզ պետք է մինչև վերջին մարդը ոչնչացնենք, Ղարաբաղը մերն է, դուք պետք է ոչնչանաք, ոչ թե տեղափոխվեք. պետք է ձեզ բոլորիդ ոչնչացնենք, Ղարաբաղը մերն է և այստեղ կապրենք մենք… Անընդհատ հայհոյում էին հայերին: Ասում էին դուք հարամ եք, դուք հայ եք, դուք կեղտոտ եք: Տհաճությամբ, վերևից ու թշնամանքով էին նայում»,–  հիշում է հրաշքով փրկված, բայց միևնույն ժամանակ ջարդերի արդյունքում հարազատներին, այդ թվում՝ քրոջը, կորցրած Կարինե Պողոսյանը:  Կարինեին իր երկու մանկահասակ երեխաների (տղան 3 տարեկան էր, աղջիկը՝ 1 տարեկան 4 ամսական), սկեսրայրի ու  հարևանների հետ գերեվարել  էր։ Սկզբում նրան ու տղային են փոխանակել, իսկ 1 տարի 7 ամիս անց՝ դստերը, որն այդ ժամանակ արդեն 3 տարեկան էր: Կարինեի և նրա քրոջ՝ Զարինեի ամուսինները մինչ օրս համարվում են անհայտ կորած։
Մարաղայի նախկին բնակիչ Արայիկ Գրիգորյանն էլ նշում է, որ դաժանորեն ոչնչացվել են նույնիսկ հային պատկանող տունն ու կենդանին։ «Մտել են գյուղ, եթե նույնիսկ տանը մարդ չի եղել, բայց հայի տուն է եղել, զուտ, որ հայի տուն է, հայի հող է, այնպիսի դաժանությամբ են վերաբերվել, որ պատկերացնել անգամ չի կարելի։ Այդ կենդանին, բակում [եղած] շունը, եթե հայի է, այնպիսի դաժանությամբ են վերաբերել, որ անպատկերացնելի մի բան է»։
Հրաշքով փրկվածները Մարաղայի կոտորածում նկատել են թուրք դահիճների ձեռագիրը։ «Մեկի վիզն էին կտրել, մեկին մարմնի երկայնքով դանակահարել, խաչ կտրել ճակատին, կրծքավանդակին։ Որտեղ պատահել էր մարմինների վրա դանակով խաչեր էին նկարել… Մի փոքր երեխայի սպանել էին ու դրել մոր կրծքին, որին ևս խոշտանգումների ենթարկելով սպանել էին։ Գրեթե բոլոր դիակների վրա խաչեր կային»,- վկայում է 1992թ.-ին իր ջոկատի հետ հայրենի գյուղի ինքնապաշտպանությունը ստանձնած, Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա գյուղի նախկին համայնքապետ Ռոմա Կարապետյանը։
Հայրենի գյուղի կոտորածը Հայոց ցեղասպանության պատկերն է հիշեցրել նաև Միլետա Գաբրիելյանին. «Որ փախչում էինք, հիշում եմ, որ ողջ ժողովուրդը՝ դաշտով մեկ ցրված, շարք-շարք, ոնց որ 1915թ. Ցեղասպանության ֆիլմերում, որ ժողովուրդը շարքերով փախչում են: Նայում ես նկարին՝ նույն այն կերպ էր»:
Ադրբեջական զինված ուժերը գյուղում մնում են ընդամենը մի քամի ժամ, իսկ արդեն կեսգիշերին հայկական ինքնապաշտպանական ջոկատներն ազատագրում են Մարաղան։ Մարաղացիները հավաքում են համագյուղացիների մարմինները և հողին հանձնում։ Հարևան գյուղերում պատսպարված բնակչության մի մասը, լսելով գյուղի ազատագրման մասին, վերադառնում է՝ մասնակցելու համագյուղացիների ու հարազատաների հուղարկավորությանը: Նախքան գյուղ հասնելը՝ նրանք չէին էլ կարող պատկերացնել իրենց սպասող տեսարանի ահավորությունը։
«Փողոցներով արյան գետեր էին հոսում։ Մի լափեդ [տրակտորի կցորդ] եմ տեսնում, մեջը լրիվ կոտորված մարդիկ… ինչ ասես արել են, նույնիսկ դանակով խաչեր… Մարդ կա բերել են գյուղի կենտրոն, վիզը կտրել, կախել … Տարեցներին ողջակիզել են, աղջիկներին, կանանց ինչ ասես արել են…»,- վկայում է կոտորածի ականատես Էլմիրա Սահակյանը։

Կտտանքների ու տարատեսակ բռնությունների են ենթարկվել նույնիսկ գերիները։ Հայկական կողմի ջանքերով հետ վերադարձված գերիները, նրանց հարազատներն ու ծանոթները փաստում են, որ գերիներին ստիպել են աշխատել, բռնաբարել են կանանց և աղջիկներին, մարմիններն այրել ծխախոտներով․ «...Փոխանակումից հետո [տեսանք, որ] մի աղջկա մարմինն ամբողջությամբ ծխախոտով վառել էին, հետքերը մնում էր։ Եվ այս ամենն այն պատճառով, որ նրանք հայեր էին...», - հիշում է Էլմիրա Սահակյանը։ 
«Նոր Գողգոթա»-ն, ինչպես այս սարսափելի դեպքերն անվանել է բարոնուհի Քերոլայն Քոքսը, այդպես էլ մնաց անպատիժ ու չդատապարտվեց միզազգային հանրության կողմից՝ ծնելով նոր կոտորածներ և հանցագործոություններ։ Մարաղայի կոտորածը ոչ միայն չդատապարտվեց, այլ, ընդհակառակը, խրախուսվեց Ադրբեջանի կողմից. կոտորածից հետո մարտական գործողություններ իրականացրած «Գուրթուլուշ» ջոկատի հրամանատար Շահին Թաղիևը, մի շարք այլ զորահրամանատարներ և զինծառայողներ Ադրբեջանի նախագահի հրամանագրով պարգևատրվեցին «ազգային հերոսի» կոչմամբ՝ դառնալով արդեն անկախ Ադրբեջանի առաջին «հերոսները» և օրինակ ծառայելով Ռամիլ Սաֆարովի, 2016 թ Ապրիլյան պատերազմի ռազմական հանցագործների և առհասարակ ադրբեջանական երիտասարդության համար։
Ականատեսների վկայությունները վերցրված են Maragha.org և Karabakhrecords.info կայքերից։ Թեմայի շուրջ  փաստական ու արխիվային այլ տեսանյութեր ու տվյալներ կարող եք գտնել նշված կայքերում։

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search