Artsakhpress

Միջազգային

ՄԱԿ-ի կորոնավիրուսի դեմ պայքարի գլոբալ ծրագիրը հավաքել է շուրջ 400 մլն դոլար. Deutsche welle

ՄԱԿ-ի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում հումանիտար աջակցության ծրագիրն արդեն հավաքել է 396.5 մլն դոլար:

ՄԱԿ-ի կորոնավիրուսի դեմ պայքարի գլոբալ ծրագիրը հավաքել է շուրջ 400 մլն դոլար. Deutsche welle

ՄԱԿ-ի կորոնավիրուսի դեմ պայքարի գլոբալ ծրագիրը հավաքել է շուրջ 400 մլն դոլար. Deutsche welle
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Deutsche welle»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ անվտանգության խորհրդի փակ նիստում, որը կայացել է ապրիլի 10-ին:
Նա տեղեկացրել է, որ ՄԱԿ-ը շարունակում է աշխատել կորոնավիուսի դեմ պայքարի շրջանակում մի քանի ուղղություններով, մասնավորապես տրամադրում է բժշկական սարքավորումներ այն երկրներին, որոնք դրա կարիքն ունեն, աջակցում  հումանիտար առաքելություններին տարբեր պետություններում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար անհրաժեշտ միջոցների ձեռնարկման հարցում:
Անտոնիո Գուտերեշը ծրագրի մեկնարկի մասին հայտարարել էր դեռ մարտի 25-ին:
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստն անցկացվել է տեսակապի միջոցով: Այն այս կառույցի առաջին խորհրդակցությունն էր համավարակի հարցով: Դիվանագետի խոսքով, կորոնավիրուսի դեմ պայքարում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի դերը շատ մեծ է, քանի այս կառույցը «կարող է նպաստել վարակի հետևանքների թուլացմանը խաղաղության ու անվտանգության համար»:
Անտոնիո Գուտերեշը դրական է համարել այն, որ կորոնավիրուսի դեմ պայքարի համատեքստում կրակի դադարեցման իր կոչն աջակցություն է ստացել մի շարք երկրների կողմից: «Հարավային Ամերիկայից մինչև Աֆրիկա, Մերձավոր Արևելքից մինչև Ասիա մենք դիտարկում ենք, տեսնում ենք, թե կոնֆլիկտի կողմերը ինչպես են քայլեր ձեռնարկում համավարակի դեմ պայքարում և բռնության դադարեցման ուղղությամբ»,-նշել է նա: Մյուս կողմից՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդունել է, որ որոշ կոնֆլիկտներ համավարակի պայմաններում նույնիսկ սրվել են և կոչ է արել պահպանել զգուշավորություն:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Նախագահը նոր հրամանագրեր է ստորագրել

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Եկեք հունիսի 1-ին, իսկապես, փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը.Գրիգորի Մարտիրոսյան

Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է 2020թ. ամառային զորակոչի եւ զորացրման հրամանագիրը

Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Հստակեցվել է բուհեր ընդունվելու կարգը. Լուսինե Ղարախանյանը հանդես է եկել առցանց ասուլիսով (Տեսանյութ)

Նախագահ Հարությունյանը նոր նշանակումների վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել

Search