Artsakhpress

Տնտեսական

Անցած տարում Արցախ են ներկրվել նոր ցեղատեսակի խոշոր և մանր եղջերավոր կենդանիներ. գյուղնախարար

«Անասնապահության կանոնակարգում և արոտների կառավարում» ծրագրի շրջանակներում հանրապետության Մարտունու, Մարտակերտի, Հադրութի, Ասկերանի և Շուշիի շրջանների 11 համայնքներում իրականացվել են 328.4 հա արոտների մակերեսային բարելավման, 46 վայրերում նովերի վերանորոգման, նոր նովերի տեղադրման, ջրագծերի անցկացման և միջդաշտային ճանապարհների (7400 մետր) բարեկարգման աշխատանքներ:

Անցած տարում Արցախ են ներկրվել նոր ցեղատեսակի խոշոր և մանր եղջերավոր կենդանիներ. գյուղնախարար

Անցած տարում Արցախ են ներկրվել նոր ցեղատեսակի խոշոր և մանր եղջերավոր կենդանիներ. գյուղնախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասել է ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը:
 
Նրա խոսքով՝ անասնաբուծության ինտենսիվացման նպատակով էլ իրականացվել է Արցախի Հանրապետությունում անասնապահության զարգացման խթանման պիլոտային ծրագիրը, որի միջոցով պայմաններ են ստեղծվում անասնաշենքներում ենթակառուցվածքների զարգացման համար: Վերոհիշյալ ծրագրի շրջանակներում իրականացվել են 14 անասնաշենքի էլեկտրաֆիկացման աշխատանքներ. Շուշիի, Ասկերանի, Մարտունու, Հադրութի շրջանների համայնքներում տեղադրվել է 11 ենթակայան և անց է կացվել շուրջ 10.3 կմ եռաֆազ էլեկտրագիծ:
 
«Հարկ է նշել, որ անցած տարում Շուշիի շրջանի Հին շեն և Եղծահող համայնքներում ստեղծվել են «Խաչին տափ» և «Դաշտահող» գյուղատնտեսական կոոպերատիվները, որոնք ներ են կրել 65 մլն դրամ ընդհանուր արժողությամբ Աբերդին-անգուս ցեղատեսակի 32 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի և էդիլբայան ցեղատեսակի 319 գլուխ մանր եղջերավոր կենդանի, որոնք անտոկոս փոխառության տեսքով տրամադրվել են ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի կողմից»,- ավելացրել է Ժ. Միրզոյանը:
 
Նախարարը տեղեկացրել է, որ 2019 թ.-ին անասնաբուժական հակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների ծրագրի շրջանակներում Արցախում գյուղատնտեսական կենդանիների և թռչունների վարակիչ հիվանդությունների նկատմամբ իրականացվել է շուրջ 1.1 մլն սրսկում:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ

Եկեք հունիսի 1-ին, իսկապես, փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը.Գրիգորի Մարտիրոսյան

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Search