Artsakhpress

Տնտեսական

Խորքային հորերի հորատման աշխատանքները շարունակվում են. ավելացել են ոռոգովի հողատարածքները

2019 թ.-ին «Արտեզյան ջրհորների կառուցում, վերանորոգում» ծրագրով հորատվել է 12 նոր խորքային հոր, այդ թվում 5-ը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով:

Խորքային հորերի հորատման աշխատանքները շարունակվում են. ավելացել են ոռոգովի հողատարածքները

Խորքային հորերի հորատման աշխատանքները շարունակվում են. ավելացել են ոռոգովի հողատարածքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասել է ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը և ավելացրել, որ խորքային հորերից կառուցվել են ոռոգման համակարգեր, ջրագծեր և ջրավազաններ: Արդյունքում ոռոգելի է դարձել 248 հա հողատարածք, կառուցվել են 12.7 կմ ընդհանուր երկարությամբ տարբեր տրամաչափի ջրագծեր և 5.6 կմ երկարությամբ 10 կՎտ բարձր լարման էլեկտրագծեր, տեղադրվել են 8 տարբեր հզորության տրանսֆորմատորային ենթակայաններ: Ծրագրի շրջանակում իրականացվել են նաև քյարիզների մաքրման, աղբյուրների վերականգնման և այլ աշխատանքներ:
 
Ինչ վերաբերում է ջրամբարների, ջրանցքների, ջրատարների վերանորոգման, վերականգնման և պահպանման աշխատանքներին, նախարարը նշել է, որ, ընդհանուր առմամբ, ծրագրով իրականացվել են 150 կմ երկարությամբ ջրանցքների մաքրման, նոր ջրագծերի կառուցման, կառուցված ջրագծերի ընդլայնման աշխատանքներ, որոնց արդյունքում ոռոգելի է դարձել 330 հա տարածք, կառուցվել են 8.4 կմ երկարությամբ ջրատարներ, նոր տեխնոլոգիայով՝ 2 հատ 960 մետր/խորանարդ  ընդհանուր ծավալով և վերանորոգվել՝ 1 հատ 1100 խոր. մետր տարողությամբ ջրավազաններ:
 
Անվտանգության ապահովման և լրացուցիչ ջրի ելք ապահովելու նպատակով վերակառուցվել է Խաչենի ջրամբարի սիֆոն խողովակաշարային համակարգը, մայր ջրանցքի վթարված մի քանի հատվածներ: 2019 թ.-ին փաստացի ոռոգված հողատարածքները կազմել են 6373 հա՝ 2018 թ.-ի 5286 հա-ի դիմաց:
Ջրախնայողական տեխնոլոգիաների ներդրման խթանման ծրագրով անձրևացման ոռոգման համակարգ ներդնելու համար 2019 թ.-ին բավարարվել է 5 հայտ՝ ավելի քան 410 հա հողատարածք ոռոգելու նպատակով, կաթիլային ոռոգման համակարգեր տեղադրելու համար բավարարվել է 35 հայտ, որոնց իրագործման դեպքում ոռոգովի կդարձվի 640 հա հողատարածք: Ընդհանուր առմամբ, վերջին 4 տարիների ընթացքում (2016-2019 թվականներին) բավարարվել է 115 հայտ՝ 1661 հա ընդհանուր տարածքով:
Մեխանիկական եղանակով մատակարարվող ջրի համար ծախսված էլեկտրաէներգիայի արժեքի սուբսիդավորման ծրագրի իրականացման արդյունքում էլ 2019 թ.-ի ընթացքում ոռոգվել է 1354 հա հողատարածք` 2018 թ.-ի 964 հա-ի դիմաց:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ

Եկեք հունիսի 1-ին, իսկապես, փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը.Գրիգորի Մարտիրոսյան

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Search