Artsakhpress

Տնտեսական

Արցախում մշակվում է արտադրական նշանակության 2147 հա նռան այգի

2019 թվականին Արցախի 43 համայնքների շուրջ 218 հողօգտագործողների տրամադրվել է 65 միլիոն 767.9 հազար դրամ արժողությամբ 438 հազար նռան տնկի, արդյունքում հիմնադրվել է 649 հա նռան այգի:

Արցախում մշակվում է արտադրական նշանակության 2147 հա նռան այգի

Արցախում մշակվում է արտադրական նշանակության 2147 հա նռան այգի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասել է  ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը:
Նա նշել է, որ  տեղական արտադրանքը խթանելու և խրախուսելու նպատակով նռան տնկիները (Գյուլաշա սորտ) ձեռք են բերվել տեղական 13 տնտեսություններից: Բացի դրանից, անցած տարում առանձին հողօգտագործողների կողմից, ծրագրի շրջանակներից դուրս, հիմնվել է ևս 138 հա նռան այգի՝ այգիների մակերեսը հասցնելով 787 հա-ի: Ներկայումս փաստացի մշակվող արտադրական նշանակության նռան այգիները կազմում են 2147 հա՝ 2018 թվականի 1360 հա-ի դիմաց: Բացի նռան այգիներից, 70 համայնքների շուրջ 485 հողօգտագործողների տրամադրվել է նաև 25 հազար հատ ընկուզենու տնկի՝ ընդհանուր 26 միլիոն 266.4 հազար դրամ արժողությամբ: 2019 թ.-ին, ծրագրի շրջանակներից դուրս, առանձին հողօգտագործողների կողմից հիմնվել է ևս շուրջ 80 հա ընկուզենու այգի՝ հասցնելով ընդհանուր շուրջ 486 հա-ի:
 
Ժ. Միրզոյանը նշել է, որ, բացի այդ, Ասկերանի շրջանի բարձրադիր գոտում 27 հա պտղատու այգի հիմնելու նպատակով 12 համայնքների տրամադրվել է ընդհանուր 12.5 հազար տարբեր տեսակի (խնձորենու, տանձենու, սալորենու, սերկևիլենու, ընկուզենու, տխլենու, կեռասենու և արքայանարնջի) պտղատու տնկիներ՝ ընդհանուր 8619.7 հազար դրամ արժողությամբ: 2019 թ.-ին առանձին հողօգտագործողների կողմից, ծրագրի շրջանակներից դուրս, հիմնվել են այլ պտղատեսակների այգիներ ևս. արևելյան խուրմայի` 8 հա, հնդավորների` 14 հա, կորիզավորների` 25 հա և խառը այգիների` 8 հա, ինչպես նաև` 32 հա խաղողայգի:
 
Արդյունքում 2019 թ.-ին հանրապետությունում բազմամյա տնկարկների ընդհանուր մակերեսը կազմել է 6813 հա, ինչը, 2018 թ.-ի համեմատ, ավելացել է 1209 հա-ով կամ 17.7 %-ով:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ

Եկեք հունիսի 1-ին, իսկապես, փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը.Գրիգորի Մարտիրոսյան

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Search