Artsakhpress

Հասարակական

Հորդորում ենք հարկային մարմին ներկայացվող դիմումները ներկայացնել առցանց. ֆինանսների նախարարությունը հայտարարություն է տարածել

ԱՀ ֆինանսների նախարարությունը հայտարարություն է տարածել հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկի գումարների փոխհատուցման համար հարկային մարմին ներկայացվող դիմումների վերաբերյալ:

Հորդորում ենք հարկային մարմին ներկայացվող դիմումները ներկայացնել առցանց. ֆինանսների նախարարությունը հայտարարություն է տարածել

Հորդորում ենք հարկային մարմին ներկայացվող դիմումները ներկայացնել առցանց. ֆինանսների նախարարությունը հայտարարություն է տարածել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ ֆինանսների նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ նոր տեսակի կորոնավիրուսային վարակով պայմանավորված` գերատեսչությունը վարկառուներին (համավարկառուներին) առաջարկում է հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման համար ԼՂՀ ֆինանսների նախարարի 2017 թվականի մարտի 27-ի N 111-Ն և 2017 թվականի մարտի 27-ի N 112-Ն հրամաններով սահմանված դիմումը (բացառությամբ առաջին անգամ ներկայացվող դիմումի) և հայտարարությունը` ստորագրված և սկանավորված, ինչպես նաև ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված վարկի համար վճարված տոկոսագումարների վերաբերյալ տեղեկանքը՝ սկանավորված, ուղարկել hipoteq@taxservice.nk.am էլեկտրոնային հասցեին, իսկ փաստաթղթերը առձեռն ներկայացվելու դեպքում՝ թողնել սպասարկող ստորաբաժանումների վարչական շենքերի 1-ին հարկերում տեղադրված փոստարկղերում:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշխատանքները կատարվում են հեռահար, դրանք պատշաճ իրականացնելու նպատակով դիմումի հետ միասին պարտադիր ենթակա են ներկայացման նաև վարկառու և (կամ) համավարկառու ֆիզիկական անձի անձնագրի (նույնականացման քարտի) սկանավորված տարբերակը, ինչպես նաև ստորև ներկայացված ձևաթուղթը՝ բացառապես էլեկտրոնային լրացված տարբերակով։

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ

Եկեք հունիսի 1-ին, իսկապես, փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը.Գրիգորի Մարտիրոսյան

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Search