Artsakhpress

Ռազմական

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Վիկտոր Յուզիխովիչի ծննդյան օրն է

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Վիկտոր Յուզիխովիչի ծննդյան օրն է. նա կդառնար 23 տարեկան։

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Վիկտոր Յուզիխովիչի ծննդյան օրն է

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Վիկտոր Յուզիխովիչի ծննդյան օրն է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Վիկտոր Յուզիխովիչը ծնվել է 1997 թվականին, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում: 2003-2010 թթ. սովորել է Գյումրու №3 միջնակարգ դպրոցում: 2006-2015 թթ. զբաղվել է բռնցքամարտով, եղել «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության Գյումրու մասնաճյուղի բռնցքամարտի մարզադպրոցի սան: 2010-2015 թթ. սովորել է Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում: 2008-2013 թթ. մասնակցել է մարզային և հանրապետական 13 առաջնությունների՝ դրանցից 10-ում գրավելով 1-ին տեղը։
2011 թ. դարձել է ՌԴ Գրոզնի քաղաքում կայացած բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության փոխչեմպիոն (մինչև 62 կգ քաշային կարգում): 2011 թ. եղել է բռնցքամարտի ՀՀ պատանեկան առաջնության ոսկե մեդալակիր, 2012-2013 թթ.-ին՝ արծաթե մեդալակիր: 2014 թ. սովորել և ավարտել է «FES house» նորագույն կրթության միջազգային կենտրոնի համակարգչային դասընթացները:
2015 թ․ հուլիսի 7-ին զորակոչվել է Բանակ։ Ծառայել է ՊԲ N զորամասում՝ որպես ավագ հետախույզ-գնդացրորդ:
Վիկտորը զոհվել է 2016 թ.-ի ապրիլի 2-ին՝ Թալիշի դիրքերից մեկում ծավալված մարտական գործողությունների ժամանակ՝ համածառայակիցներ ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի, շարքայիններ Աղասի Ասատրյանի և Ռաֆիկ Հակոբյանի հետ միասին:
Մերօրյա հերոսը հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի և ԱՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշաններով, ԱՀ «Մարտական ծառայություն», «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ-ի «Հայրենիքի պաշտպանության համար» մեդալներով, «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ի «Հայաստանի երկրապահ» հուշամեդալով, ԼՂՀ Մատաղիսի պաշտպանության համար «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ-ի ԼՂՀ Մատաղիսի պաշտպանության համար «Հայրենիքի պաշտպանության համար» ու «Առաջին գունդ» հայրենասիրական ՀԿ-ի «Առաջին գունդ» մեդալներով:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ

Եկեք հունիսի 1-ին, իսկապես, փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը.Գրիգորի Մարտիրոսյան

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Search