Artsakhpress

Քաղաքական

Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարություն է տարածել Մարաղայի հայերի ջարդերի 28-րդ տարելիցի կապակցությամբ

Այսօր լրանում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մարաղա հայական ավանում խաղաղ բնակչության դեմ իրականացված կոտորածի 28-րդ տարելիցը։

Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարություն է տարածել Մարաղայի հայերի ջարդերի 28-րդ տարելիցի կապակցությամբ

Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարություն է տարածել Մարաղայի հայերի ջարդերի 28-րդ տարելիցի կապակցությամբ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:ԱՀ ԱԳՆ հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

Մարաղայի կոտորածը Ադրբեջանի Հանրապետության կողմից կազմակերպված և հայերի նկատմամբ ատելության շարժառիթով իրագործված աննախադեպ պատերազմական հանցագործություն էր, որի նպատակն էր հայ ագգաբնակչության ոչնչացումը։

1992 թ. ապրիլի 10-ին՝ մի քանի ժամ տևած հրետակոծությունից հետո Ադրբեջանի զինված ուժերը ներխուժեցին Մարաղա։ Մինչ այդ բնակչության մեծամասնությունը տարհանվել էր, սակայն նրանք, ովքեր մնացել էին ավանում, ադրբեջանցի զինծառայողների կողմից անմարդկային կտտանքների և սպանությունների ենթարկվեցին։ Արցախի ինքնապաշտպանական ուժերին հաջողվեց ազատագրել Մարաղան, սակայն երկու շաբաթ անց ադրբեջանական զորքերը կրկին հարձակվեցին և նոր ոճրագործություններ իրագործեցին իրենց հարազատներին հուղարկավորելու նպատակով ավան վերադարձած բնակիչների նկատմամբ։

Մարաղան զավթվեց ադրբեջանական զինված ուժերի կողմից և մինչ օրս գտնվում է Ադրբեջանի օկուպացիայի տակ։ Ըստ տարբեր տվյալների, այդ թվում՝ Human Rights Watch և Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցների, Ադրբեջանի զինված ուժերի կողմից Մարաղայում իրագործված պատերազմական հանցագործությունների արդյունքում 50 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 30 կին, դաժանաբար սպանվեց, ևս 50 հոգի, այդ թվում՝ 29 կին և 9 երեխա պատանդ վերցվեց, որոնցից 19 հոգու ճակատագիրն առ այսօր անհայտ է։

Ինչպես վկայում է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ և նախկին փոխխոսնակ, իրավապաշտպան բարոնուհի Քերոլայն Քոքսը, ով ողբերգությունից անմիջապես հետո «Christian Solidarity Worldwide» կազմակերպության մի խումբ ներկայացուցիչների հետ այցելել էր ավան, Մարաղայի գազանաբար սպանված բնակիչների մարմիններն անդամահատված էին, այլանդակված և հրկիզված։ Լեդի Քոքսը Մարաղան անվանեց «ժամանակակից Գողգոթա, միայն թե՝ շատ ավելի սարսափելի»։

Մարաղայի հայ բնակչության կոտորածը հերթական դրսևորումն էր Ադրբեջանի իշխանությունների կողմից հայերի նկատմամբ էթնիկ զտման հետևողական քաղաքականության, որն իրականացվել էր 1988-1991 թթ. Սումգայիթում, Բաքվում և Ադրբեջանի այլ բնակավայրերում, իսկ այնուհետև՝ Հյուսիսային Արցախում։ Այն փաստը, որ Մարաղայի սպանդն իրականացրած ադրբեջանական զինված կազմավորումների հրամանատար Տագիև Շահին Տալիբօղլուն պաշտոնապես արժանացել է Ադրբեջանի ազգային հերոսի կոչմանը, վկայում է, որ այս ոճրագործության համար պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Ադրբեջանի իշխանությունների վրա: 

Հայերի դեմ Ադրբեջանի կողմից իրագործված հանցագործությունների անպատժելիությունը և դրանց նկատմամբ միջազգային հանրության կողմից համարժեք քաղաքական և իրավական գնահատականի բացակայությունը բարենպաստ հող ստեղծեցին Ադրբեջանում պետական մակարդակով հայերի և ողջ հայկականի նկատմամբ ատելության մթնոլորտի արմատավորման համար։ 24 տարի անց՝ 2016 թ. ապրիլին, Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի ժամանակ Ադրբեջանը փորձեց նույն մեթոդներով նոր ցեղասպանական ակտեր իրականացնել Արցախում, որը սակայն կանխվեց Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի վճռական գործողությունների շնորհիվ։

Մարաղայի խաղաղ բնակչության զանգվածային կոտորածները վաղեմություն չունեցող հանցագործություն են՝ ընդդեմ մարդկության ու քաղաքակրթության և միջազգային հանրության կողմից պետք է դատապարտվեն, իսկ այդ ոճրագործության կազմակերպիչներն ու կատարողները՝ ստանան արժանի պատիժ։

Այսօր մենք գլուխ են խոնարհում Մարաղայի կոտորածների զոհերի հիշատակի առջև և վստահեցնում, որ Արցախի Հանրապետության իշխանությունները ձեռնարկելու են բոլոր միջոցները՝ երաշխավորելու իր հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու արցախցիների անբեկանելի իրավունքը։


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search