Artsakhpress

Հասարակական

Մենք հաղթեցինք մեր միասնականության շնորհիվ. Նոր մարաղեցիները հարգել են անմեղ զոհերի հիշատակը

Այսօր` ապրիլի 10-ին, լրանում է Մարտակերտի շրջանի Նոր Մարաղայի կոտորածի 28-րդ տարելիցը:

Մենք հաղթեցինք մեր միասնականության շնորհիվ. Նոր մարաղեցիները հարգել են անմեղ զոհերի հիշատակը

Մենք   հաղթեցինք  մեր  միասնականության   շնորհիվ. Նոր մարաղեցիները  հարգել   են անմեղ զոհերի հիշատակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի   թղթակցի  հետ  զրույցում      Նոր Մարաղա   համայնքի    ղեկավար  Արտեմ  Գրիգորյանն  ասել է, որ   վաղ  առավոտյան գյուղի   բնակիչները  Մարաղայի  զոհվածների  և  անհայտ   կորածների  հիշատակին  կանգնեցված   հուշաքարին    իրենց հարգանքի տուրքն են մատուցել 1992 թվականին ադրբեջանական հրոսակների կողմից իրականացված մարաղեցիների կոտորածի զոհերի հիշատակին: 
Նրա   խոսքով՝    չնայած  այն  հանգամանքին, որ   գյուղը   տեսել  է բազում  ավերածություններ, մարդկային  զոհեր, ծանր  ու    դժվարին  օրեր, սակայն    այսօր   մարաղեցիները    շարունակում են    ապրել  իրենց  առօրյայով   և     արարել    այն   հողում, որն  արյան  գնով   են    պաշտպանել:
 
Մեզ  հետ   զրույցում   Նոր  Մարաղայի   վետերանների  միության  նախագահ   Ռաֆայել  Մովսեսյանը,   վերհիշելով    1992  թվականի    ապրիլյան  կոտորածը, ասել է, որ  մինչև     ապրիլի 10-ն  ադրբեջանական զինված   ուժերը   պարբերաբար     գնդակոծում  էին  գյուղը, իսկ   ապրիլի   10-ի  առավոտյան ժամը  5-ին սկսել  էին    գյուղը   հրետակոծել։ 
«Ցավալի  է  հիշել   այդ    տեսարանները, որովհետև    ադրբեջանական  զինված  ուժերն    իրականացրել  էին     այնպիսի   վայրագություններ, որոնք   բառերով   անհնար  է ներկայացնել: Կոտորում  էին  բոլորին՝  մեծ  թե  փոքր,   գլխատում  մարդկանց,  մի  մասին  գերի   վերցնում. ամենուր   խոշտանգված դիակներ  էին: Այդ   ժամանակ   մենք  չունեինք       անհրաժեշտ   զինատեսակներ,  նաև  թվաքանակով  էինք  քիչ:   Ապրիլի   11-ին    Վլադիմիր  Բալայանի   ջոկատի   օգնությամբ  մեր   ֆիդայական   խմբերը    կարողացան     թշնամուն  հետ   շպրտել:  Այդ  օրերին   ունեցանք  ավելի  քան    50  զոհ: Մենք   հաղթեցինք  մեր  միասնականության   շնորհիվ.  բոլորս  համախմբվել էինք, որովհետև   գիտակցում  էինք,   թե  հանուն  ինչի  ենք    պայքարում: Եվ, եթե, Աստված  մի  արասցե, մեր    թշնամին  կրկին    փորձի   պատերազմ    սկսել, ապա  մենք  պատրաստ  ենք   նորից   արիաբար  պաշտպանել  մեր  հող  հայրենին:   Ինչ  էլ որ    լինի,  չենք  թողնի   Նոր  Մարաղան, այստեղ  ծնվել  ու  մեծացել  ենք, այս  հողի  համար   պայքարել  ու    հերոսներ   տվել»,-մասնավորապես  ասել  է  Ռ. Մովսեսյանը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search