Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներով Ասկերան քաղաքում շարունակվում են երեք հինգհարկանի բնակելի շենքերի կառուցման աշխատանքները:
Ասկերանում կառուցվող բնակելի շենքերը նախատեսվում է շահագործման հանձնել նոյեմբերին. պատասխանատու
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի քաղաքաշինության, ճարտարապետության և վերաբնակեցման բաժնի պետ Ալբերտ Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ շինարարությունը մեկնարկել է 2019 թվականին:
Խոսելով իրականացրած աշխատանքների մասին՝ Ա. Ավանեսյանը տեղեկացրել է, որ ներկայումս ընթանում է առաջին շենքի երրորդ, երկրորդ շենքի հինգերորդ հարկերի պատերի շարվածքի և երրորդ շենքի երկրորդ հարկի սյուների ամրանակմախքների տեղադրման աշխատանքները:
«Շենքերը կունենան մեկ, երկու, երք և չորս սենյականոց 32 բնակարաններ: Բնակարանների միասը տրամադրվելու է բազմազավակ և զոհված զինծառայողների ընտանիքներին, իսկ մյուս մասը՝ հիփոթեքային վարկավորմամբ: Շենքերն ապահովված են լինելու բոլոր հարմարություններով. երեք շենքերից երկուսն ունեն նկուղային հարկեր, որոնք նախատեսած են նաև մյուս շենքի բնակիչների համար: Նկուղները լինելու են ժամանակակից չափանիշենրին համապատասխան»,- ավելացրել է մեր զրուցակիցը՝ նշելով, որ շենքերը նախատեսվում է շահագործման հանձնել 2020 թվականի նոյեմբերին: