Artsakhpress

Միջազգային

Գերմանիան փորձում է կովիդ 19-ով տառապող անձանց բուժել ապաքինվածների իմունային պլազմայով

Գերմանիայի Էրլանգենի համալսարանային հիվանդանոցում գիտնականները հույս ունեն օգնել կորոնավիրուսից տառապող հիվանդներին:

Գերմանիան փորձում է կովիդ 19-ով տառապող անձանց բուժել ապաքինվածների իմունային պլազմայով

Գերմանիան փորձում է կովիդ 19-ով տառապող անձանց բուժել ապաքինվածների իմունային պլազմայով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Նրանք այստեղ գտնվող ծանր հիվանդներին ներերակային եղանակով ներարկում են կորոնավիրուսով վարակված ու ապաքինված անձանցից վերցված իմունային պլազմա: Էրլանգենի փոխներարկումների բաժանմունքի ղեկավար Հոլգեր Հաքշտայնի խոսքերով, իմունային պլազման կարող է օգնել, քանի որ այն կրում է հատուկ հակամարմիններ: Նա շեշտում է սակայն, որ այս թերապիան, որը կարող է դառնալ կորոնավիրուսով հիվանդանոց տեղափոխված անձանց օգնության մի ձեւ, ինքնին պատվաստանյութ չէ, գրում է amerikayidzayn.com լրատվական կայքը:
Պրոֆեսորի խոսքերով, ինքը մեծ հույսեր է կապում դոնորների հետ, որոնք կհամաձայնվեն տալ իրենց պլազման, որը մանրազննին քննության ենթարկվելուց հետո կտեղափոխվի կովիդ 19-ով տառապող մարդկանց օրգանիզմ:
Նախորդ չորս օրերի ընթացքում կորոնավիրուսի տարածման արագությունը կրճատած Գերմանիայում հինգշաբթի օրը, երրորդ հաջորդական օրը լինելով, նորից գրանցվել է հիվանդության դեպքերի ավելի մեծ թվով աճ:
Գերմանիայի հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավարի խոսքերով, հիվանդության դեմ պայքարում սա այս պահին կարող է դառնալ «ամենաարժեքավոր մոտեցումներից մեկն ու ամենախոստումնալիցը«:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

Search