Artsakhpress

Միջազգային

Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են նավթի համաշխարհային շուկայում տիրող իրավիճակը

Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը հեռախոսային բանակցություններ են անցկացրել, հայտնել են Կրեմլում:

Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են նավթի համաշխարհային շուկայում տիրող իրավիճակը

Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են նավթի համաշխարհային շուկայում տիրող իրավիճակը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Tert.am-ի փոխանցմամբ, գրում է ria.ru-ն։

Նշվում է, որ հեռախոսազրույցը կայացել Է Վաշինգտոնի նախաձեռնությամբ։ Երկու առաջնորդները քննարկել են նավթի համաշխարհային շուկայում տիրող իրավիճակը և կարծիքներ փոխանակել ՕՊԵԿ + -ի շրջանակներում հումքի համաշխարհային գների կայունացման նպատակով նավթի արդյունահանման կրճատման ծրագրի մասին:

«Թրամփը տեղեկացրել է մի շարք նավթարդյունահանող երկրների ղեկավարների հետ իր շփումների մասին»,- հայտնել են Կրեմլում։

Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարները պայմանավորվել են շարունակել երկկողմ խորհրդակցություններն այդ թեմայով:

Ըստ հաղորդման՝ երկու երկրների նախագահները նաև քննարկել են կորոնավիրուսի համավարակին վերաբերող հարցեր և գնահատել վարակի տարածման դեմ պայքարի ուղղությամբ Ռուսաստանի և ԱՄՆ-ի ձեռնարկած ջանքերը: Անդրադարձ է կատարվել նաև մի շարք երկկողմ հարցերի, այդ թվում՝ տիեզերքում համագործակցությանը։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

Search