«Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանն ասաց, որ, թեև ինքը չի զորակցել Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանին, այլ իր զորակցությունն է հայտնել է Վիտալի Բալասանյանին, բայց ինչպես ինքը կզորակցեր Վիտալի Բալասանյանին, եթե վերջինս ընտրվեր նախագահ, նույն կերպ կզորակցի Արցախի ժողովրդի ընտրությամբ ընտրված որևէ այլ նախագահի, այդ թվում՝ նաև Արայիկ Հարությունյանին, որովհետև նա ներկայացնելու է Արցախի ժողովրդի կամքը, և ինքը լինելու է ընտրված նախագահ: