Artsakhpress

Քաղաքական

Դավադրություն է, երբ փորձ է արվում ստվեր գցել Արցախում տեղի ունեցած ընտրությունների լեգիտիմության վրա. Դավիթ Շահնազարյան

«Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանն ասաց, որ, թեև ինքը չի զորակցել Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանին, այլ իր զորակցությունն է հայտնել է Վիտալի Բալասանյանին, բայց ինչպես ինքը կզորակցեր Վիտալի Բալասանյանին, եթե վերջինս ընտրվեր նախագահ, նույն կերպ կզորակցի Արցախի ժողովրդի ընտրությամբ ընտրված որևէ այլ նախագահի, այդ թվում՝ նաև Արայիկ Հարությունյանին, որովհետև նա ներկայացնելու է Արցախի ժողովրդի կամքը, և ինքը լինելու է ընտրված նախագահ:

Դավադրություն է, երբ փորձ է արվում ստվեր գցել Արցախում տեղի ունեցած ընտրությունների լեգիտիմության վրա. Դավիթ Շահնազարյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Եթե ընտրվեր Մասիս Մայիլյանը, նույն զորակցությունը կհայտնեի նրան: Այստեղ անձի խնդիր չկա, այստեղ կարևորագույն խնդիրն է, որ Արցախն ունենա լեգիտիմ իշխանություն, ինչը միշտ ունեցել է և հիմա էլ ունի: Եվ ես կրկնում եմ՝ սա դավադրություն է Արցախի պետականության դեմ, ՀՀ ու Արցախի անվտանգության դեմ, երբ փորձ է արվում սևացնել, ստվեր գցել Արցախի իշխանությունների` թե խորհրդարանի, թե նախագահի լեգիտիմության վրա»,- 168.am-ի փոխանցմամբ՝ ասել է Դավիթ Շահնազարյանը:
Մանրամասները տեսանյութում

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

Search