Artsakhpress

Միջազգային

Բիլ Գեյթս. «Ամեն ինչ կանեմ, որ վակցինան մատչելի լինի բոլորին»

Microsoft ընկերության համահիմնադիր և բարեգործ, մոլորակի ամենահարուստ մարդկանցից Բիլ Գեյթսն ասել է, որ աշխարհի պետությունները պարտավոր են շատ ավելի մեծ միջոցներ հատկացնել առողջապահությանը:

Բիլ Գեյթս. «Ամեն ինչ կանեմ, որ վակցինան մատչելի լինի բոլորին»

Բիլ Գեյթս. «Ամեն ինչ կանեմ, որ վակցինան մատչելի լինի բոլորին»

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Դա, ըստ բարեգործի, թույլ կտա կասեցնել նոր կորոնավիրուսի հետագա տարածումը, ստեղծել պատվաստանյութեր և պատրաստ լինել ապագայում հնարավոր նմանօրինակ արհավիրքներին հակազդելուն, գրում է azatutyun.am լրատվական կայքը:

Չինաստանի կենտրոնական հեռուստակայանին տված հարցազրույցում Գեյթսը գովեստով է խոսել Չինաստանում կորոնավիրուսի դեմ ագրեսիվ պայքարի մասին:

«Համավարակները մարդկությանը սպառնացող ամենամեծ վտանգն են, բոլոր երկրները, այդ թվում` Ամերիկան, Չինաստանը պետք է շատ ավելի մեծ գումարներ տրամադրեն, պատրաստ լինեն հաջորդ համավարակին, որը հարյուրավոր միլիարդների ծախս կպահանջի: Բայց եթե հաշվի առնել մոլորակի տնտեսության ծավալը և պետությունների բյուջեներըմ դա իրականում շատ փոքր գումար է»,- ասել է Գեյթսը:

Նա հարցազրույցում նաև նշել է, որ այս համավարակի արդյունքում ստեղծված կացությունը ցույց է տալիս, թե որքանով են արդիական աշխարհում միմյանցից կախված բոլոր երկրները: Նա կոչ է արել օգնել այն պետություններին, որոնք սոցիալ-տնտեսական բարդ խնդիրների բերումով ի զորու չեն միայնակ պայքարել կորոնավիրուսի և այլ վարակների դեմ:

«Այսօրվա հրամայականն է ստեղծել կորոնավիրուսի դեմ արդյունավետ, հզոր պատվաստանյութ»,- ասել է Գեյթսը և հավաստիացրել է, որ եթե ստեղծվեն վակցինաներ, ինքն անձամբ ամեն ինչ կանի, որ դրանք մատչելի լինեն բոլորի համար:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

Search