Artsakhpress

Քաղաքական

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մոնիտորինգային խմբի գործունեությունը դադարեցված է. ՀՀ ԱԳ նախարար

Կորոնավիրուսը որոշակի ազդեցություն ունեցավ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում. դադարեցվեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մոնիտորինգային խմբի գործունեությունը։

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մոնիտորինգային խմբի գործունեությունը դադարեցված է. ՀՀ ԱԳ նախարար

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մոնիտորինգային խմբի գործունեությունը դադարեցված է. ՀՀ ԱԳ նախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին Հանրային ՀԸ եթերում «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդաշարի ընթացքում հայտարարել է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Այժմ ամենակարեւորը հրադադարի ռեժիմի պահպանումն է, որպեսզի մենք ռեսուրսները կենտրոնացնենք կորոնավիրուսի դեմ պայքարի վրա: Շատ գնահատելի էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը: Մենք նաեւ ողջունել ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ աշխարհում գլոբալ հրադադար հայտարարելու կոչը: Արձանագրվել են զինադադարի խախտումներ Ադրբեջանի կողմից, մենք արձագանքել ենք դրան: Ունեցել ենք 3 վիրավոր, որոնցից մեկը երեխա է: Առաջնայինը հրադադարի անշեղ պահպանումն է: Մենք մշտական կապի մեջ ենք համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ: Այդպիսի խախտումներն անպատասխանատու քայլեր են», - NEWS.am-ի փոխանցմամբ՝ ասել է Զոհրաբ Մնացականյանը եւ հույս հայտնել, որ Ադրբեջանը պատասխանատու վարք կդրսեւորի:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

Search