Artsakhpress

Քաղաքական

Շարունակելու ենք այն քաղաքականությունը, որով համախմբվելու ենք և դիամակայելու այս մարտահրավերներին. Արայիկ Հարությունյանը հանդես է եկել մամուլի ասուլիսով

Այսօր՝ ապրիլի 15-ին, ԱՀ նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցային համալիրի նիստերի դահլիճում հանդես է եկել մամուլի ասուլիսով:

Շարունակելու ենք այն քաղաքականությունը, որով համախմբվելու ենք և դիամակայելու այս մարտահրավերներին. Արայիկ Հարությունյանը հանդես է եկել մամուլի ասուլիսով

Շարունակելու  ենք  այն   քաղաքականությունը, որով      համախմբվելու  ենք    և   դիամակայելու     այս  մարտահրավերներին. Արայիկ  Հարությունյանը  հանդես  է  եկել   մամուլի  ասուլիսով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի հաղորդմամբ՝ Ա. Հարությունյանը, ողջունելով ներկաներին, անդրադարձել է լրագրողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին Նոր կորոնավիրուսային իրավիճակի հաղթահարմանը, նախընտրական ծրագրին, քաղաքական ուժերի հետ համագործակցությանը, կադրային քաղաքականությանը, էներգետիկ անկախությանը, փախստականների խնդիրներին և այլն:

Ա. Հարությունյանն իր խոսքում ասել է, որ ապրիլի 14-ին կայացած ԱՀ նախագահի ընտրությունը ժողովրդի հերթական հաղթանակն է, այն եղել է ժողովրդավարական՝ չնայած այն հանգամանքին, որ քաղաքական ընդդիմախոսների մեծ մասը հատուկ քաղաքական երանգ է հաղորդել ընտրական գործընթացը հետաձգելու համար:

«Նախօրոք տեսնելով ընտրությունների ընթացքը, հասկանալով արդյունքները և հիմք ընդունելով համաճարակը՝ փորձել են բոյկոտել այն: Ես հայտարարում եմ, որ մեր ընդդիմախոսների ասելիքները՝ կապված ընտրությունների հետաձգման հետ, ընդամենը քաղաքական բնույթ են կրում: Մենք ունենք խնդիր՝ ոչ միայն համաճարակի տարածման, այլև հետագայում դրա չեզոքացման հետ կապված, որն էլ լինելու է տնտեսական, սոցիալական բնույթի: Այսօր չկա մի պետություն, որ կարողանա իմանալ, թե ինչ հետևանքներ է այս համաճարակը թողնելու տնտեսության վրա: Մենք պետք է միավորվենք և համախմբվենք ՀՀ իշխանությունների շուրջ, քանի որ գլխավոր պատասխանատվությունն այսօր կրում են հենց նրանք: Չարախնդությունը, քաղական այլակարծությունը թշնամի են մեզ: Վտանգն ավելի մեծ է, քան մենք պատկերացնում ենք: Ցավոք, այս հարցում քաղաքական ենթատեքստ եմ տեսնում ոչ միայն Արցախում, այլև Հայաստանում: Շարունակելու ենք այն քաղաքականությունը, որով համախմբվելու ենք և դիամակայելու այս մարտահրավերներին»,-մասնավորապես ասել է Ա. Հարությունյանը:

Նրա խոսքով՝ իր ղեկավարած թիմը խնդիր չունի որևէ քաղաքական գործչի հետ. քաղաքական հետապնդումներ չեն լինելու. նախընտրական փուլում եղել են շատ վիրավորական հայտարարություններ, որոնց համար նորընտիր նախագահը պատրաստվում էր դիմել դատախազություն, բայց, համախմբվածության գաղափարից ելնելով, մտափոխվել է:


     

Քաղաքական

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Հայաստանում աշխատանքի է տեղավորվել ԼՂ-ից տեղահանված շուրջ 12 հազար անձ

Հայաստանում աշխատանքի են ընդունվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բավականին մեծ թվով անձինք։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search