Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը շնորհավորական ուղերձ է հղել Արայիկ Հարությունյանին
Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը կառույցի անունից շնորհավորական ուղերձ է հղել ԱՀ նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին:
Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը շնորհավորական ուղերձ է հղել Արայիկ Հարությունյանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ուղերձում մասնավորապես ասված է.
«Մեծարգո՛ Արայիկ Հարությունյան, Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության անունից ընդունեք իմ ամենաջերմ շնորհավորանքները՝ ԱՀ նախագահ ընտրվելու առթիվ: Որպես Արցախի վարչապետ և պետական նախարար Ձեր պաշտոնավարած տարիներին Արցախն աչքի է ընկել ամենատարբեր մարտահրավերները դիմակայելու զորությամբ և մեծ կարողությամբ:
Վստահ ենք, որ երկրի ղեկավարի պաշտոնում Դուք կշարունակեք արդյունավետ աշխատել, Ձեր բոլոր ծրագրերը իրականություն կդառնան՝ արդարացնելով ժողովրդի սպասումները: Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը, որն այս տարի նշելու է ԱՀ-ում իր բարեգործական գործունեության 25 տարին, իր զորակցությունն ու պատրաստակամությունն է հայտնում այսուհետ ևս օգտակար լինելու Ձեզ Արցախն ավելի հզոր, ապահով և շեն դարձնելու վեհ գործում: Ի դեմս ձեզ՝ Արցախի հերոս ժողովրդին մաղթում եմ քաջառողջություն, կայուն խաղաղություն, նորանոր ձեռքբերումներ, բարեկեցություն և հաստատուն քայլերով դեպի նոր հաղթանակների ընթացք:
Թո՛ղ Աստծու՝ Հիսուս Քրիստոսի աջը հովանի լինի Ձեզ և իր բարի կամքով առաջնորդի Ձեր բոլոր նախաձեռնություններում: Աստված պահապան Արցախ աշխարհին և համայն հայությանը»:
Նշենք, որ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Արցախի մասնաճյուղի տնօրեն՝ Վիկտոր Կարապետյանը այսօր հանդիպել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին, շնորհավորել ստանձնած պաշտոնի կապակցությամբ, մաղթելով հաղթական խաղաղություն, բեղում աշխատանք, ինչպես նաև փոխանցել Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն՝ Զավեն Խանջյանի շնորհավորական ուղերձը։