Artsakhpress

Մշակույթ

2020թ. առաջին անգամ «Օսկար»-ի հավակնորդ կարող են դառնալ նաև կինովարձույթում չհայտնված ֆիլմերը

Կինոարվեստների ամերիկյան ակադեմիան, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, «Օսկար» մրցանակի հավակնող ֆիլմերի ցանկկում կներառի նաև այն ֆիմերը, որոնց ցուցադրությունը տեղի է ունեցել առցանց։

2020թ. առաջին անգամ «Օսկար»-ի հավակնորդ կարող են դառնալ նաև կինովարձույթում չհայտնված ֆիլմերը

2020թ. առաջին անգամ «Օսկար»-ի հավակնորդ կարող են դառնալ նաև կինովարձույթում չհայտնված ֆիլմերը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Tert.am-ը։

«Այն ֆիլմերը, որոնց ցուցադրությունն ի սկզբանե նախատեսված էր կինոթատրոններում, բայց որոնք թողարկվել են առևտրային սթրիմինգային ծառայություններում կամ VOD հարթակներում (վիդեո հարթակներ), կարող են հավակնել լավագույն ֆիլմի, հիմնական և հատուկ անվանակարգերում առաջադրվելուն»,- ասված է հայտարարությունում։

Ավանդաբար «Օսկար»-ի անվանակարգորդ կարող էին դառնալ միայն այն ֆիլմերը, որոնք մրցանակի հանձնմանը նախորդող օրացույցային տարվա ընթացքում գոնե մեկ շաբաթ եղել են Լոս Անջելեսի ցանկացած կինոթատրոնի վարձույթում: Կանոններում փոփոխություններ կատարելու որոշումը կապված է կորոնավիրուսի համավարակի պատճառով կինոթատրոնների փակման հետ։

Կազմակերպիչներն ընդգծել են, որ բացառությունը վերաբերում է միայն «Օսկար»-ի 93-րդ մրցանակաբաշխությանը, որը նախատեսված է անցկացնել 2021 թվականի փետրվարի 28-ին, և կդադարի գործել «ակադեմիայի կողմից սահմանված օրը՝ կինոթատրոնների վերաբացումից հետո»։

Նշվում է, որ «Օսկար»-ին հավակնելու համար ֆիլմը թողարկման օրվանից 60 օրվա ընթացքում պետք է տեղադրվի ակադեմիայի սեփական սթրիմինգային կայքում:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քո մասնագիտությամբ ու նվիրումով քանի կյանքեր պիտի փրկեիր, բայց ամեն ինչ մնաց կես ճանապարհին. Նախագահը ցավակցել է Սաթենիկ Սաֆարյանի հարազատներին

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Նախագահը նոր հրամանագրեր է ստորագրել

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Հստակեցվել է բուհեր ընդունվելու կարգը. Լուսինե Ղարախանյանը հանդես է եկել առցանց ասուլիսով (Տեսանյութ)

ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնում ներկայացվել է Մհեր Աղաջանյանի թեկնածությունը

Սիրան Ավետիսյանը նշանակվել է Արցախի արդարադատության նախարար

Կորոնավիրուսի դեմ պայքարը նոր փուլ է մտնում. ԱՀ Նախագահը խոսել է հետագա անելիքներից (Տեսանյութ)

Ռուդիկ Հյուսնունցը նշանակվել է ԱՀ Նախագահի գլխավոր խորհրդական - հատուկ հանձնարարություններով դեսպան

Search