Artsakhpress

2019 թ.-ին շարունակվել է բանակի սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման ու համալրման գործընթացը. Բակո Սահակյան

2019 թվականին ևս բանակաշինության ոլորտում շարունակվել են իրականացվել բազմաթիվ ծրագրեր՝ ուղղված ՊԲ մարտական պատրաստականության, զորքերի դաշտային պատրաստվածության մակարդակի բարձրացմանը, մարտական հնարավորությունների ընդլայնմանը, բանակի սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացմանն ու համալրմանը:

2019 թ.-ին շարունակվել է բանակի սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման ու համալրման գործընթացը. Բակո Սահակյան

2019 թ.-ին շարունակվել է բանակի սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման ու համալրման գործընթացը. Բակո Սահակյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր տեղի ունեցող ԱՀ Ազգային ժողովի լիագումար նիստի ժամանակ ասել է ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը՝ անդրադառնալով պաշտպանության, անվտանգության և բանակաշինության ոլորտներում 2019 թվականին կատարված աշխատանքներին:
Բակո Սահակյանի խոսքով՝ մի շարք ծրագրեր էլ ուղղված էին ղեկավարման համակարգի կատարելագործմանը, առաջնագծի տեխնիկական հագեցվածության և ծառայության պայմանների բարելավմանը, ինժեներական ամրակառույցների ու կապի համակարգի զարգացմանը և արդիականացմանը, զինծառայողների սոցիալական պաշտպանության մակարդակի բարձրացմանը և մի շարք այլ խնդիրների լուծմանը:
«Մեր պետության առջև ծառացած կարևորագույն խնդիրը ժողովրդի անվտանգության ապահովումն է, նրա ազատ ու անկախ ապրելու իրավունքի պաշտպանությունը, ինչի հիմնական գրավականը հզոր ու մարտունակ բանակ ունենալն է: Դա օրվա հրամայական է՝ հատկապես հաշվի առնելով ներկա աշխարհաքաղաքական զարգացումները: Ադրբեջանը չի հրաժարվել հակամարտության կարգավորման ուժային տարբերակից և շարունակում է իրականացնել ռազմատենչ ու հայատյաց քաղաքականություն բոլոր հարթություններում՝ ռազմաքաղաքական, դիվանագիտական, տնտեսական, տեղեկատվական և այլ ուղղություններով: Դրան դիմակայելու լավագույն միջոցը մեր Զինված ՈՒժերի շարունակական ու հետևողական զարգացումն է, Պաշտպանության բանակի մարտունակության բարձրացումը: Մենք միշտ հայտարարել ենք, որ կողմնակից ենք հակամարտության խաղաղ կարգավորմանը, բայց միևնույն ժամանակ պատրաստ ենք արժանի հակահարված տալ մեր հայրենիքի անկախության և անվտանգության դեմ հակառակորդի ցանկացած ոտնձգության»,- մասնավորապես նշել է Հանրապետության Նախագահը:
Անցած տարում  ծավալուն աշխատանքներ են տարվել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ:  Մասնավորապես՝ Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների և առաջին խմբի հաշմանդամների ընտանիքների բնակարանների բարելավման ծրագրով՝ 21 ընտանիք ապահովվել է բնակարանով, 83 ընտանիքի բնակարանները վերանորոգվել են: Բնակարանով ապահովվել է նաև ՊԲ զինծառայողների և զինվորական թոշակառուների 53 ընտանիք, 6 ընտանիք ստացել է բնակարանի ձեռքբերման դիմաց փոխհատուցում:
Բ. Սահակյանը նշել է, որ Արցախի Կառավարությունը մշակել է և ներկայումս հաստատման փուլում է գտնվում Պաշտպանության նախարարության բնակարանային հաշվառման հերթացուցակներում, բացառությամբ Ստեփանակերտ քաղաքի, որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող հաշվառված և տարիքի կամ երկարամյա ծառայության կամ էլ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայությունից արձակված նախկին զինծառայողների ընտանիքներին բնակարան ձեռքբերելու կամ բնակելի տուն կառուցելու համար անհատույց, պետական, ֆինանսական աջակցության տրամադրման կարգը, համաձայն որի՝ շրջկենտրոններում և գյուղական բնակավայրերում հաշվառված շահառուներին բնակարան գնելու կամ բնակելի տուն կառուցելու համար կտրամադրվեն բնակարանի գնման, կառուցման  հավաստագրեր՝ հասանելիք բնակտարածքի յուրաքանչյուր քառակուսի մետրի դիմաց Շուշի քաղաքում 160 հազար դրամի, իսկ մնացած բնակավայրերում՝ 100 հազար դրամի չափով:
Միաժամանակ, բնակելի տուն կառուցող շահառուները կարող են օրենսդրությամբ սահմանված կարգով ստանալ անտոկոս փոխառություն: Ստեփանակերտ քաղաքում, սահմանված կարգով, անհատույց բնակարան ստանալու իրավունք ձեռքբերած շահառուների բնակարանային պայմանների բարելավումը կիրականացվի բնակարանաշինության նպատակային ծրագրի իրականացման և դրա շրջանակում կառուցված բնակարաններն անհատույց սեփականության իրավունքով նրանց տրամադրման միջոցով:
Բ. Սահակյանը նշել է նաև, որ հատուկ ուշադրության կենտրոնում են բանակում բարոյահոգեբանական ոլորտի շարունակական բարելավման, ոչ կանոնադրական հարաբերությունների դեմ համառ պայքարի դեմ տարվող աշխատանքները:
«Անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում Զինված Ուժերում բացասական երևույթները արմատախիլ անելու, ոչ մարտական պայմաններում տեղի ունեցող ողբերգական դեպքերը կանխելու և բացառելու ուղղությամբ: ՊԲ-ն միշտ եղել է մեր ժողովրդի հպարտությունը և այդպես պետք է լինի այսուհետ»,- ավելացրել է ԱՀ Նախագահը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search