Artsakhpress

Հարցազրույց

Զգոնությունը պետք է մշտապես բարձր պահել՝ Արցախը փորձելով զերծ պահել վարակի նոր բռնկումից. Տիգրան Աբրահամյան

Մայիսի 2-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, Արցախում նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակման 8 դեպքերից 6-ը բուժվել են: Ընդհանուր առմամբ, թեստավորվածների քանակը 287 է, մեկուսացման մեջ է գտնվում 5 քաղաքացի:

Զգոնությունը պետք է մշտապես բարձր պահել՝ Արցախը փորձելով զերծ պահել վարակի նոր բռնկումից. Տիգրան Աբրահամյան

Զգոնությունը պետք է մշտապես բարձր պահել՝ Արցախը փորձելով զերծ պահել վարակի նոր բռնկումից. Տիգրան Աբրահամյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կորոնավիրուսով վարակված երկու քաղաքացիների առողջական վիճակի, կիրառվող սահմանափակումների և այլ հարցերի շուրջ «Արցախպրես»-ի թղթակիցը զրուցել է ԱՀ Պարետատան մամուլի հետ կապերի պատասխանատու Տիգրան Աբրահամյանի հետ:
-Պարո՛ն Աբրահամյան, ինչպե՞ս է գնահատվում նոր կորոնավիրուսով վարակված երկու քաղաքացու վիճակը, և եթե նրանք ևս ապաքինվեն ու դուրս գրվեն հիվանդանոցից արդյո՞ք կարող ենք համարել, որ վարակի տարածումը կանխվել է Արցախում ու մարդիկ կարող են անցնել ամենօրյա բնականոն ռեժիմի:
-Մեր այդ երկու քաղաքացիների առողջական վիճակը, բժիշկների գնահատմամբ, բավարար է, և կարծում եմ, որ առաջիկա օրերին արդեն նրանք էլ ամբողջությամբ կապաքինվեն ու դուրս կգրվեն բուժհաստատությունից:
Մեր բուժաշխատողները պատվով են կատարում այս բարդ փուլում Արցախին, Հայաստանին ու աշխարհին սպառնացող համավարակի պայմաններում իրենց առջև դրված խնդիրը:
Պետք է նշեմ, որ եթե նույնիսկ Արցախում բոլորը ապաքինվեն, ապա մենք չենք կարող որոշ սահմանափակումներ վերացնել, որովհետև քանի դեռ ՀՀ-ում շարունակվում են նոր դեպքեր գրանցվել, այդ պայմաններում Հայաստանի հետ շարժերի սահմանափակումների վերացումը կարող է նոր խնդիրներ առաջացնել:
Պարետի որոշումներով՝ Արցախ ելքի ու մուտքի կարգավորումները, սահմանափակումներից բացի, սահմանում են նաև բացառություններ:
Դրանով մենք էականորեն նվազեցնում ենք վարակի տարածման ռիսկը, սակայն ամբողջությամբ դժվար է կանխել: Կան շարժեր, որոնք առկա իրավիճակում դժվար է սահմանափակել՝ բեռնափոխադրումներ, անհետաձգելի վիրահատություններ, ՊԲ կարիքներին վերաբերող շարժեր և այլն: Այնպես որ, մենք մեր զգոնությունը պետք է մշտապես բարձր պահենք՝ Արցախը փորձելով զերծ պահել վարակի նոր բռնկումից:
 
-Իսկ ՀՀ-ից Արցախ մուտք գործող մեր համաքաղաքացիների դեպքում արդյո՞ք կիրառվում է ինքնամեկուսացման ռեժիմ:
-Ինքանամեկուսացման կամ մեկուսացման ռեժիմը կարգավորվում է Պարետի որոշումներով, որում հստակ սահմանված են, թե որ դեպքերում պետք է քաղաքացին ինքնամեկուսացվի կամ մեկուսացվի: Մեկուսացվող քաղաքացիները տեղափոխվում են բուժհաստատություններ կամ մեկուսացման համար նախատեսված հյուրանոց:
Ինքնամեկուսացված քաղաքացիների դեպքում՝ նրանք են ընտրում վայրը, իսկ համապատասխան կառույցները մշտական վերահսկողություն են սահմանում:
-Պարո՛ն Աբրահամյան, ի՞նչ նոր խնդիրներ եք տեսնում հանրային իրազեկման առումով, արդյո՞ք տեղեկատվական շտաբը հնարավորություն ունենում է իր ասելիքը հասցնել հանրությանը:
-Տեղեկատվական շտաբը իր առջև դրված նվազագույն խնդիրները կատարել է՝ հանրությանը հասցնում է օպերատիվ և որքան հնարավոր է համապարփակ տեղեկատվություն: Մենք ունենք հետադարձ կապի հնարավորություն, ինչը մեզ թույլ է տալիս մեր քաղաքացիների դիտարկումներն ու դիտողությունները ստանալ՝ շտկել կամ պարզաբանել տարբեր իրավիճակներ:
Շնորհակալ ենք նաև այն ԶԼՄ-ներին, որոնք իրենց հարցադրումների միջոցով օգնում են՝ հասկանալու, թե որ ուղղությամբ պետք է առավել շատ մեր ջանքերը կենտրոնացնել, ինչպիսի հարցեր կան, որոնք լրացուցիչ պարզաբանման կամ փակագծերի բացման կարիք ունեն:
Ակտիվ աշխատում ենք հայաստանյան լրատվամիջոցների հետ, հարցադրումներ շատ են ստացվում հատկապես այնտեղի լրատվամիջոցներից:
Հանրությանը պարբերական տեղեկատվություն փոխանցելու նպատակով՝ տեղեկատվական շտաբը բացի կայքի, ֆեյսբուքյան էջի և տելեգրամի հնարավորություններից, ուղիղ հեռարձակումներ է տալիս Արցախի հանրային հեռուստաընկերության տեխնիկական ապահովմամբ, ինչի համար շնորհակալ ենք մեր գործընկերներին:
Փորձում ենք օգտագործել հանրության հետ հաղորդակից լինելու բոլոր հնարավորությունները՝ անընդհատ շտկելով այն բացթողումները, որոնք հագեցած աշխատանքային գրաֆիկում կարող ենք ունենալ:
Ամեն դեպքում, չկա որևէ լրատվամիջոց, որը ցանկանում է մեկնաբանություններ ստանալ որևէ հարցով ու դա չի տրամադրվում: Եթե օրենքով սահմանված կարգով ԶԼՄ-ներին պետական կառույցները կարող են պատասխանել 5 օրվա ընթացքում, իսկ որոշ դեպքերում, օրենքը սահմանում է 30-օրյա ժամկետ, ապա մեր պարագայում, մենք հարցադրումներին պատասխանում ենք մեկ օրվա ընթացքում, ես կասեի՝ առավելագույնը մի քանի ժամվա ընթացքում:
Համագործակցության համար տեղեկատվական շտաբը բաց է բոլորի համար՝ պատրաստ քննարկելու հանրությանը մատչելի, որակյալ տեղեկատվություն փոխանցելու գործառույթի իրացմանն ուղղված բոլոր առաջարկները:
Հարցազրույցը՝ Անի Ավանեսյանի

     

Քաղաքական

Հայաստանը պետք է պաշտոնապես դիմի. ՌԴ Դաշնային խորհուրդը մանրամասնել է՝ որ դեպքում Մոսկվան կկարողանա հակաահաբեկչական գործողություն իրականացնել ԼՂ-ում

ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար...

«Իրանը չի ընդունում ահաբեկիչների ոճով մարդկանց գլխատումը»․ Իրանի ԱԳՆ խոսնակը՝ ԼՂ հակամարտության գոտուց հրապարակված «անհանգստություն առաջացնող» լուսանկարների մասին

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Ղաթիբզադեն անդրադարձել...

ԱՄՆ պետքարտուղարը Վաշինգտոնում առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում...

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հայտնել են, որ պատրաստ են հանդիպել

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի...

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը ԼՂ հակամարտության գոտու արևելյան ռազմաճակատում ցուցադրել է ադրբեջանական զինուժի կորուստները (տեսանյութ)

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները

Մարտակերտ քաղաքին հրթիռահրետանային հարվածներ հասցնելուց բացի, այդ ուղղությամբ այսօր թշնամին կիրառել է նաև ռազմական ավիացիա. Արցախի ՊԲ

ՊԲ-ի սպառազինության մեջ կան «Իսկանդերի» նման զենքեր, որոնք իրենց գործն անում են. ՊՆ ներկայացուցիչ

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հայտնել են, որ պատրաստ են հանդիպել

ՊԲ-ն հրապարակել է ևս 29 զոհի անուն

Դմիտրի Պեսկովը նշել է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման պայմանը

«Ադրբեջանական բանակն այնտեղ էր, բայց նրանք չէին կռվում. նրանք մեզնից 200 մ հեռավորության վրա էին»․ ԼՂ-ում պատերազմած վարձկանը մանրամասներ է պատմել

Արցախի ՊԲ-ն հրապարակել է զոհված զինծառայողների անուններ

Search