Artsakhpress

Սփյուռք

ԱՄՆ-ում Նուբար Աֆեյանի դեղագործական ընկերությունը սկսել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման 2-րդ փուլը

Ամերիկահայ հայտնի գործարար Նուբար Աֆեյանի Moderna դեղագործական ընկերությունը թույլտվություն է ստացել անցնել կորոնավիրուսի դեմ իր ստեղծած պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երկրորդ փուլին:

ԱՄՆ-ում Նուբար Աֆեյանի դեղագործական ընկերությունը սկսել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման 2-րդ փուլը

ԱՄՆ-ում Նուբար Աֆեյանի դեղագործական ընկերությունը սկսել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման 2-րդ փուլը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: New York Times-ի փոխանցմամբ՝ պատվաստանյութի կլինիկական փորձարկումներին կմասնակցի 600 մարդ:
«Հետազոտության երկրորդ փուլի մեկնարկը շատ կարևոր քայլ է»,- ասել է Moderna-ի գլխավոր տնօրեն Ստեֆան Բանսելը:
Այդ փուլում թեստավորումների հիմնական նպատակն է պարզել՝ արդյո՞ք անվտանգ է պատվաստանյութը և արդյո՞ք հնարավոր է առաջին մի քանի տասնյակ կամավորների մոտ արձանագրված դրական արդյունքը ստանալ ավելի մեծ թվով խմբի մոտ։ Եթե հետազոտությունը հաջող ընթանա, հաջորդ՝ 3-րդ փուլի արդյունքում պարզ կդառնա, թե որքանով է արդյունավետ պատվաստանյութը։
Հիշեցնենք, որ Moderna ընկերության կողմից ստեղծված պատվաստանյութի փորձարկումները սկսվել են դեռ մարտից: Moderna-ն և նրա գործընկեր շվեյցարական Lonza Group-ը մտադիր են արագացնել կորոնավիրուսի հնարավոր պատվաստանյութի արտադրման գործընթացը:
Ընկերությունները մտադիր են արտադրել պատվաստանյութի տարեկան մինչև 1 մլրդ դեղաչափ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քո մասնագիտությամբ ու նվիրումով քանի կյանքեր պիտի փրկեիր, բայց ամեն ինչ մնաց կես ճանապարհին. Նախագահը ցավակցել է Սաթենիկ Սաֆարյանի հարազատներին

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Նախագահը նոր հրամանագրեր է ստորագրել

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է 2020թ. ամառային զորակոչի եւ զորացրման հրամանագիրը

Հստակեցվել է բուհեր ընդունվելու կարգը. Լուսինե Ղարախանյանը հանդես է եկել առցանց ասուլիսով (Տեսանյութ)

ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնում ներկայացվել է Մհեր Աղաջանյանի թեկնածությունը

Սիրան Ավետիսյանը նշանակվել է Արցախի արդարադատության նախարար

Նախագահ Հարությունյանը նոր նշանակումների վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել

Search